
Վերջերս Սահարայի տակ հայտնաբերվել են քաղցրահամ ջրերի հսկայական պաշարներ,որոնք հնարավորություն կընձեռնեն զարգացնելու Ալժիրի և Թունիսի տնտեսական շրջանները:Այդ մասին Կ. Բուհերրան «Աֆրիկա հոյտե»-ում (Բոնն) գրում է,որ ներկայիս Սահարայի անպտուղ շրջաններում 2000 թվականին կարելի կլինի մշակել բանջարեղեն և նույնիսկ հացահատիկ՝ 55 հազար հեկտար տարածության վրա:Այդպիսի հեռանկար ճշգրիտ է դարձել այն բանից հետո ,երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական հանձնաժողովն ապացուցել է,որ անապատի ընդարձակ շրջանների տակ,800 հազար քառակուսի կիլոմետր տարածությունում,թաքնված են քաղցրահամ ջրերի հսկայակն պաշարներ:
Ստորերկրյա ջրերի հսկայական ջրամբարներ են հայտնաբերվել Սահարայի այն շրջաններուն,որոնք պատկանում են Ալժիրին և Թունիսին:Այստեղ գտնվող ջրերի պաշարները հնարավորություն կտան ընդարձակել օգտագործողի հողերի տարածությունները:
Սահարայի տակ գտնվող ջրերի մասին տեղեկությունները հայտի են շատ վաղուց,բայց դրանց պաշարների չափի մասին ոչ ոք չի իմացել:Դրա համար էլ Ալժիրի և Թունիսի կառավարությունների ՄԱԿ-ի հետ համատեղ ֆինանսավորել են որոնողական աշխատանքները,որոնք ավարտվել են հաջողությամբ:Հայտնաբերված ստորերկրյա ջրերի ամենախոշոր պահեստարանը 600 հազար խորանարդ կիլոմետր է: