
Դու գաղթեցիր իմ սրտից` թողնելով այնտեղ ճամպրուկն իմ տառապանքների։ Դու գաղթեցիր իմ աչքերից, որտեղ միայն արցունք մնաց։ Դու իմ դեմ ցույցի գնացիր, և սրտիս հրաժարականը պահանջեցիր։
Դու իմ խաղաղությանը ընդամադիր դարձար, ու իմ վերացման համար` օրինագիծ մշակեցիր։
Իմ սիրելի փողոցների, ու այգիների, ու եկեղեցիների մոտ իմ գոյությանը հակասող դեսպաններ ուղարկեցիր, և ուզեցիր,որ իմ փողոցները չսիրեն իմ ոտքերի քայլը տագնապային։ Դու խնդրեցիր իմ այգիներին չտալ ինձ խաղաղություն։ Դու Աստծուն խդնրեցիր անականջ լինել իմ աղոթքներին, իսկ իմ եկեղեցու դռներին հորդորեցիր չբացվել իմ առաջ։
Ես քո էության հերքումը դարձա, և դու ռազմական գործողություններ սկսեցիր իմ էության դեմ։ Դու ինձնից ցանկացար տանել իմ ես ը և այն քո կորսված հայրենիքը համարեցիր։ ԵՒ այո` իմ ես ը քո օկուպացված հայրենիքը դարձավ,որը չկարողացար գրավել, և քո կորսված հայրենիքի աղաղակներից, խելակորույս դարձած հոգիդ արտագաղթեց իմ կյանքից։