Վրեժ Սարգսյան – «Մտքեր»

Երբ դու մենակ կմնաս, ընկերդ կդառնա թշնամի, հարազտդ կդառնա օտար, ում համար դու սիրելի էիր`նրա համար կդառնաս ատելի, ում համար դու խելացի էիր` նրա համար կդառնաս խենթ։ Քո լավություները կմոռանան, քեզ անտարբեր կկարգեն։ Երբ մենակ կմնաս` քեզնից սարսափողները կռիվ կփնտրեն քեզ հետ անելու, քեզնից ներողություն, խնդրողները հաշիվ կպահանջեն։ Այդ ժամանակ պինդ բռնիր բարությունիցդ, սեղմիր Աստծո ձեռքը, որովհետև նրանց քամին շատ ուժեղ է լինելու։

***

Որքան բարի է մարդու հոգին` այնքան էլ ծանր է մարդու կյանքը։

 ***

Ընկերությունը նման է ծառի ամուր ճյուղի,որից բռնվելով,`մենք չենք տապալվում գետնին։

***

Վատ մարդուն փոխող դերասանն է հանճարեղ:

***

Խղճահարության համար շնորհակալություն հայտնելը` ինքնապղծման է հավասար։

***

Ինչքան քեզ եմ հիշում, այդքան ինձ չեմ կարողանում մոռանալ։

***

Ես շա~տ հաճախ չեմ խոսում իմ մասին, որովհետև ուրիշներն են դա անում` իմ
փոխարեն։

***

Սիրիր մարդուն այնպես` ասես այդ սիրուց քո կյանքն է կախված։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ