
Ոսկե հատումը արտացոլում է աչքի համար հաճելի համաչափություն։Այն առկա է ամենուր՝ բնությունից մինչև հայտնի բրենդների լոգոներում։Ոսկե հատումը պատկերի մասերի (չափերի) թվային հարաբերակցությունն է, որը հավասր է 1.618-ի։ Ավելի մաթեմատիկորեն՝ ոսկե հատումը միջին համեմատականն է ամբողջ հատվածի և մեծ մասի, այստեղից՝ հատվածի մասնահատումը արտաքին և միջին համեմատությամբ։ Այն նույնիսկ օգտագործվում է նեյրոմարքեթինգում, որպես մարդկանց գիտակցության վրա անուղղակի ձևով ազդելու գործիք։ Մաթեմատիկոսներին այս թիվը առավել հայտնի է «Ֆի» անունով: Կենսաբանները գտնում են այն տերևների համաչափության, խխունջների և պարզապես ամենուրեք՝ բնության մեջ: Ճարտարապետները, քանդակագործները և նկարիչները այս թիվը օգտագործում են իրենց աշխատանքներում։ Պարթենոնի տաճարը, օրինակ, համարվում է ամենահամաչափ շինություններից մեկը պատմության մեջ և այն համապատասխանում է ոսկե հատումին: Ոսկե հատումը արտահայտվում է նաև սպիրալի ձևով և ունի կիրառություն բժշկության, օրինակ պլաստիկ վիրաբուժության մեջ։