
Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող մայիսի 1-ը (մինչ ամառային զորակոչի մեկնարկը) կամ հոկտեմբերի 1-ը (մինչ ձմեռային զորակոչի մեկնարկը) պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Այլընտրանքային ծառայության անցնելու համար անհրաժեշտ է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:
Իրավական հիմքեր.
1. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված,
2. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0