
Կամավորությունը, ի շահ հասարակության, ժամանակ և էներգիա տրամադրելու սկզբունքն է՝ որպես սոցիալական պատասխանատվություն, այլ ոչ թե ֆինանսական պարգև ստանալու նպատակ։Առանցքային դրույթ է այն, որ կամավորությունը պետք է լինի յուրաքանչյուր անհատի ազատ ցանկությունը: Դա կարող է ներառել ֆորմալ գործունեություն` ձեռնարկված հասարակության, մասնավոր կամ կամավորական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև` ոչ ֆորմալ համայնքների մասնակցություն:
Ո՞վ է կամավորը
Ըստ Օքսֆորդի բառարանի, կամավորը այն անձն է , ով անվճար աշխատում է կազմակերպության համար:
ՀՀ Բարեգործության մասին օրենքի համաձայն կամավորը սահմանվում է որպես’ “ այն ֆիզիկական անձինք, ովքեր տվյալ օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան են անում իրենց կամքով, համաձայնությամբ, այլ ոչ թե` պարտադրմամբ: Նրանք կարող են գործել ոչ ֆորմալ կամ ֆորմալ հիմունքներով, անվճար աշխատել բժշկական, կրթական ոլորտի կամ սոցիալական ապահովության, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում կամ լինել կամավորական կազմակերպությունների անդամ:
Ի՞նչ արժեքներ պետք է ունենա կամավորը
Էմպատիա – ունակություն` հասկանալու դիմացինի զգացմունքները այնպես, կարծես նրանք հենց իրենն են: Սա կարողություն է հասկանալու և կիսելու մյուսի զգացումները: (Oxford)
Կամավորը ունենում է ծառայություն մատուցելու, արարելու ներքին տրամադրվածություն, զգայունություն մարդկային ցավի նկատմամբ ամուր բարոյական արժեքներ, թիմային աշխատանքի հմտություններ և հասարակական խիղճ: Սովորում են լինել համերաշխ, նախաձեռնող, կարգապահ, զարգացնել լավ հաղորդակցման հմտություններ, ձևավորել լավ ներանձնային հարաբերություններ, հոգատարություն իրենց իսկ և ուրիշների նկատմամբ:
Այսպես՝ կամավորական աշխատանքը գործունեություն է, որը՝
- իրականացնում է մարդը/անհատը,
- անհատի ազատ կամքի դրսևրումն է ու ընտրությունը,
- չի ենթադրում ֆինասական շահ,
- պահանջում է նվիրում և ներդրում (ժամանակ, էներիգիա, և այլն )
- իրականացվում է ի շահ անհատի, կազմակերպության, որի միջոցով իրականացվում է կամավորական աշխատանքը, և հասարակության: