
Բարև, ես Վիլոն եմ…
Նախքան Վիլոն Վիլիկ էր (մեր մեջ ասած էդ անունս չեմ սիրում, դե փոքրացնում է): Որպես մարդ կենսուրախ եմ, երազկոտ, էս վերջերս համարձակ ու գիժ, իսկ որպես գրող ռոմանտիկ, մելանխոլիկ և լիքը իկ-եր։
Ծնվել եմ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ ձմռանը ցուրտ ու սիրուն օր:
Ինձ ճանաչում են, իհարկե, որպես գրող ու ոչ միայն մեր տարածաշրջանի մասշտաբով նաև՝ դուրս։

Լուսանկարը՝ Վիլոյի Ֆեյսբուքյան էջից
Մասնագիտական ընտրությունը շուտափույթ է եղել։ Քանի որ արդեն դպրոցն ավարտում էի, բայց ունեի բազում հետաքրքրասիրություններ։ Սկզբում մտածում էի ատամնաբույժ դառնալ, բայց փառք աստծո ուսուցիչս ասաց որ դա իմ տեղը չէ։ Հետո որոշեցի կոնսերվատորիա և քանի որ նաև փոքրուց հետաքրքրված էի գրականությամբ այդ երկուսի միացությունը եղավ Թատերական ինստիտուտը։
Գրել սկսել եմ առաջին կուրսի կեսերից, սակայն երբ գրերս հայտնվեցին գրականագետների մոտ՝ մասնավորապես Ռոզա Հավհաննիսյանի, ում ես անչափ շնորհակալ եմ, ասաց որ կարելի է ազատվել հանգերից և այլ մասնագիտական խորհուրդներ։ Թերևս առաջին հաջողված ստեղծագործությունը եղել է 《Կամուրջներ》 բանաստեղծությունը։

Լուսանկարը՝ Վիլոյի ինստագրամյան էջից
Արվեստից դուրս ինձ չեմ պատկերացնում, եթե ոչ արվեստ ապա չարվեստ, իսկ եթե լուրջ երևի վեբ ծրագրավորող կդառնայի իսկ արվեստը հոբբի կմնար։
Ապագայում լինելու եմ համարձակ: Հուսանք բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներում կլինեմ, որպես պոետ՝ ավելի հմտացած: Սպասեք լավ նորությունների ինձանից։
Ինձ կարող եք փնտրել ու կարդալ սոցցանցերում, իսկ մինչ այդ այս մեկը կարդացեք…
Երևի ժամանկը ինչ-որ տեղ կանգ է առել
Չսպասելով մեզ,
Չսպանելով մեզ։
և ես ուզում եմ ապացուցել ինձ
Որ Աստվածը որ իմն է
Քեզ ստեղծելիս մի բան սխալ չի արել։
Եվ ես որ էսքան ժամանակ ուզում եմ քեզ
Հիմա ժամանակի հետ խաղ եմ անում
և մենք
Որ թափոնի պես շպրտվեցինք դուրս
Ու սկսեցինք լողալ։
Բայց լողալ չգիտեինք
Ու հիմա մարդիկ գնում են
Ժամանակը գնում է,
Մեքենաները գնում են
Վագոնները գնում են
Իսկ մենք
Աշխարհի վրա
չավարտված պատմություն ենք մնալու։
Իսկ մենք
Որ էդքան շատ ուզում էինք գալ
Հիմա գնալ ենք ուզում
Հետ գնալ
Կամ եթե հնար ունենանք
Նորից չծնվել
Որ ժամանակին ծնվելը
Նվեիի պես բան չլինի։
Կներես մեզ հա
Մենք չափազանց անփույթ
Բարջեցինա քեզ,
Կներես մեզ չէ
Մենք քեզնից առաջ էինք ուզում ընկնել,
Ու հա ընկանք
Բայց ոտքնեևդ կոտրել ենք
Սրտներս էլ չասեմ…..