Վի Լո – «Մնաս բարով»

Ցտեսություն
Բոլոր նրանց,
Ովքեր վաճառվել են…

Ես խմոր էի,
Տրորվող,
Թթված,
Պատրաստի հացի խմոր։

Դու մոռացար վառարանը կրակի տալ,
Կամ վախեցար,
Որովհետև գիտես՝
Ես այնտեղ գցում եմ անպետք իրը,
Երևի վախեցար նետեմ կրակը։

Ու հիմա
Քո ճիշտ պլանի շնորհիվ,
Ես չեմ քանդում վերնաշապիկիս
Վերջին կոճակը,
Չնայած՝
Բանաստեղծությունս
բռունցք է կազմել հետդ
Ու փորձում է գովել՝
Չեմ թողնի։

Գիտես՝
Ես գնացողի հետևից ժպտում եմ
Ու թքում նրա հետ անցկացրած
Ամեն վայրկյանի մեջ
Անարժանին քիչ է,
Իսկ ես շատ։

Բան չկա, դիմացացի’ր
Հիմա
Ինչ -որ պահ
Բառերս կզզվեն քեզ գրելուց
Ու կվերջանա քո մասին բանաստեղծությունս։

Բայց ես ատում եմ քեզ ավելի,
Որովհետև դու
Չթողեցիր քանդեմ
Վերնաշապիկիս երեք կոճակը,
Ու հա’,
Քո պատճառով
Բանաստեղծությունս
Գլուխը կախելու է՝
Տխուր….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ