
Վե՜ր կացեք, տղե՜րք…
Դեռ կյանք չե՜ք ապրել,
Ձեր երկար նիրհին դեռ շա՜տ օրեր կան,
Վերջին փամփուշտն ենք դեպ երկինք պարպել,
Լավ օրերն էլի մի օր ետ կգան…
Վե՜ր կացեք, տղե՜րք…
Աչքներդ բացե՜ք,
Վա՜ղ է, մի՜ ծածկվեք հողե վերմակով,
Ծնողի համար կարոտ մի՜ դարձեք,
Թող ցավ չհոսի նրա երակով…
Վե՜ր կացեք, տղե՜րք… Ժամն է հատուցման,
Ձեր սուրբ արյամբ է հողը հագեցել,
Դե՜, մի՜ հապաղեք, օրերը անցան,
Սպասման ժամկետը վա՜ղ է լրացել…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0