Վարսիկ Խաչատրյան – «Կյանքը գունավոր է…»

Կյանքը գունավոր է… Հա՛, գունավոր է որովհետև մենք ընտրում ենք մեզ համապատասխան երանգն ու գունավորում օրը։ Օրերի, ժամերի, վայրկյանների ու գունային իմպրովիզների մեջ շատ տարբերություն կա։ Երբ մենք չեն հասցնում փոխել նախշը, մասնիկը տվյալ օրվա, կյանքը դառնում է միապաղաղ։ Ու գալիս է մի պահ, երբ անհրաժեշտություն ու բուռն ցանկություն կա գունապնակի փոփոխման։ Երբ անփորձ նկարիչը փորձում է գունավորել իր կյանքը, ինքնաբերաբար ստացվում է թանձր ու վատ միացություն։ Ու աստիճանաբար գույները խամրում են, դառնում մուգ, անորակ ու փչացնում են կյանքը։ Կյանքի տերն ու նկարիչն ենք մենք։ Եթե անփորձ նկարչին տրված է համարձակություն վրձնելու կտավը, ուրեմն մենք, փորձ ձեռք բերած արտիստներս,իրավունք ունե՞նք արդյոք ձախովելու ու անվայելուչ պատկեր ստանալու։ Չունենք… չունենք, միայն նրա համար, որ չլինենք ձախորդ մարդու նման։ Չունենք էդ իրավունքը նաև նրա համար, որ մեզ համեմատելիս ԹՈՒՅԼ ՏԱՆՔ,որ համեմատողը՝ ՄԵԶ ԷԼ ԵՐԲԵՔ ՉՀԱՄԵՄԱՏԻ….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ