Վարսիկ Խաչատրյան – «Ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները»

Մարդկային կյանքի չոր ու բազմատեսակ հորդորներով էլ,մենք շարժվում ենք առաջ։ Չկա մի «ապահովագրված» միտք,որի շուրջ չպտտվի հասարակության անմիտ քարոզները։ Ի՞նչ են ուզում կյանքից և արդյոք ի՞նչ են ստանալու ու տանելու իրենց հետ։ Մարդիկ կույր ձևանալով՝ միևնույն ժամանակ ակնառու պատկերները ցանկանում անվերջ քննադատության ենթարկել,վտանգելով մյուսների մտահորիզոնը։ Մարդու մեջ բարությունը ձեռքբերովի է, հետևաբար մարդը կարող է ձեռք բերել նաև չարություն, ինչպես որ օդը արևածագի ժամանակ կարող է ստանալ լույս և լուսավորել, իսկ արևամուտից հետո կորցնում է այն և խավարում:Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին: Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի:Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ