Վարսէն Ասատրյան – «Մորս»

Օգնիր,որ իմ հիվանդ հոգին դարձի գա քո լուավորած ճանապարհով,
Ու տանս պատերը ներկվեն սիրովդ,
Տանիքն էլ ամրանա քո իսկ արցունքներով։
Ժպիտդ թող դառնան պատուհանները,
Ու էնտեղից ժպտան միշտ արևները։
Սրտիդ գարունները ինձ նվիրի ծննդյանս օրը,
Ու հագիր սպիտակ զգեստդ ինձ ծնելու ժամին։
Համբուրի նեղ ճակատս կարմիր շրթներովդ,
Ու նվիրիր օրորդ իմ կյանքի ճանապարհին,
Ինձ մանուկ դարձրու։
Թող խաղամ գրկիդ,
Քերծեմ մատներս ու ճչալով ցավից վազեմ մոտդ:
Ինձ տար հետ.
Կոտրիր ժամացույցի սլաքները
Պատռիր օրացույցերը։
Հետ արի երկնքից,
Քո արքայությունը ես եմ մա՛մ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ