Վարս Խաչատրյան – «Դարչնագույն կինը»

Մի շոգ կեսօր՝ սիրուց արբած…
Ծով ու արև հոգիս տենչաց.
Բերել եմ ինձ ամբողջությամբ,
Տամ ջրերին ալեկոծված։

Ավազի հետ պայման կապենք,
Արևի հետ դաշինք կնքենք,
Եվ մարմինս՝ սիրուց գունատ,
Ավազոտեք, արևոտենք…

Վայելում եմ ավազը տաք,
Եվ արևն է վերից այրում,
Համբուրում է շուրթը կրակ,
Մարմնիս անգույն դողն է առնում։

Իսկ քամին էլ արևակեզ Մերկության խենթ բույր է փնտրում
Եվ գրկում է մարմինս հեզ,
Որ գուրգուրի սիրո գրկում։

Ալիքն հարբե՜լ, պար է գալիս,
Սեր է խաղում ծովի վրա,
Ասես երբեք բախտը ջրի
Կին չէր բերել ափը նրա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ