
Մարմինդ կմեռնի անլուր բոլորից ,
Կլինի աշուն. և անձրև, և թաց…
Դողէրոցք ու ցավ, մահացու կսկիծ,
Շուշանագույն մաշկ, թախծոտ մի հայացք…
Ու ես լո՜ւռ կգամ, չբարևելով՝
Հոգուցս մի կում գինի շաղ կտամ,
Կխնկարկեմ լուռ գինու բուրմունքով
Եվ միյայն գինով… հոգեհաց կտամ։
Կնստեմ դեռ թաց հոգուդ լարերին՝
Արդեն իսկ լցրած սև հողածածկով,
Ցավս կկիսեմ՝ հիշողությամբ հին,
Եվ կչորացնեմ հոգիդ խոսքերով ։
Կսպասեմ մինչև երկինքը մթնի,
Որ անմար կանթեղ վառեմ քո հոգում,
Մեռյալ լռություն կտիրի շուրջը
Եվ կարոտախեղդ երկուսիս հոգում…
Կլռեմ անխոս. մեր տարերքն էր դա,
Քուն կփախցնի գիշերն ինձանից,
Կրկին կդառնամ եկած իմ ուղղով
Եվ կհեռացնեմ հոգիս քեզանից։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0