Երազիկ Վարդանյան – «Օվկիանաչափ խորությունը հոգուդ»

Քեզնով եմ լցվել և քո էությամբ,
Ներսումս անգամ դու տեղ չես անում,
Տողերս լցրել եմ հոգուդ գոյությամբ,
Բայց տողերումս էլ չես տեղավորվում։

Քո գույներով եմ միշտ ոգեշնչվել,
Գունապնակում իմ դու տեղ չե՛ս անում,
Կտավիս վրա քեզ եմ պատկերել,
Բայց ա՛յ սրտիս մեջ չես տեղավորվում։

Ծով ալիքներ ես սրտումս դրել,
Որ փոթորկում են ներսից ամեհի,
Այնքա՜ն դժվար է քեզ սրտումս պահել,
Եվ դիմակայել բիրտ ալիքներիդ…

ՎարդԵր

Ձեզ նույնպես կարող է դուր գալ