
«Երջանկությունը հարկավոր է ստեղծել։ Ես օրինակ երջանիկ եմ գեղեցիկը տեսնելիս․․․». Վարդան Սմբատյան | Հարցազրույց
Մեր նախորդ հարցազրույցներից մեկում խոսում էինք «Բռնիր ձեռքս․ Ես վախենում եմ» գրքի հեղինակ Արմեն Նիազյանի հետ։ Այս անգամ հերթը հասել է գրող, երկու գրքերի հեղինակ Վարդան Սմբատյանին։
–Ողջույն Վարդան, ինչպես և պայմանավորվել էինք՝ սկսենք հարցազրույցը։
–Բարև Արտյոմ, իհարկե։
–Ո՞ր տարիքից եք սկսել գրել, և, ո՞րն է եղել Ձեր առաջին բանաստեղծությունը։
–Տաս տարեկանից։ Առաջին բանաստեղծությունը շան մասին էր՝ որին վիրավորել էին թաղեցի լակոտները։ Ցավոք բանաստեղծությունը չի պահպանվել․․․
–Առաջին գիրքս՝ «Չարwest» –ը հրատարակվել է 2016 թվականին, էքսպերիմենտալ պոեզիայի ժողովածու էր։ Գիրքը գրվել Հիպոկրատի մարդկային չորս բնավորությունների հիման վրա։
–Երկրորդը՝ «Յոթ միլիարդ մենությունը» վերջերս է տպվել։

–Որովհետև բոլորը միայնակ են ծնվում, միայնակ ենք անկախ այն հանգամանքից, որ շրջապատված ենք ընկերներով, հարազատներով, սիրելի մարդկանցով․․․
–Վարդան, ո՞րն էր գիրք գրելու քո մոտիվացիան։
–Ուզում էի ցույց տալ մենությունը բոլոր ասպեկտներով․․․
–Ստացվե՞ց։
–Ընթերցողներն ասում են այո․․․ ես համեստորեն կլռեմ։ Ջանք չեմ խնայել …
–Շնորհակալություն, Վարդան, այդքան գիրք ես ընթերցել, ո՞ր գիրքն ես ամենից շատ հավանել, և, նաև թվարկիր հայ գրողների 3 գիրք, որոնք կցանկանայիր լինեին համաշխարհային բեսթսելլերների շարքում։
–Շատ են սիրելի գրքերը, ամենից շատ սիրում եմ Մարկեսի վեպերը, մասնավորապես ՝ «Հարյուր տարվա մենությունը» և «Նահապետի աշունը», շատ եմ սիրում Բրոթիգանի, Էզրա Փաունդի , Քոհենի պոեզիան, արդի հեղինակներից․․․ Հրաչյա Սարիբեկյանի վեպերը, բավականին լավն են, իհարկե ոչ բոլորը, Պաչյանի «Օվկիանոսը», Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիան», Հովհանես Թեքգոզյանի էսսեները և պիեսները, մասնավորապես ՝ «Հոգևոր վթարը» և «Մետաստազ պիեսը»։
–Ատում եմ նման հարցերը․․․ երջանկությունը հարկավոր է ստեղծել։ Ես օրինակ երջանիկ եմ գեղեցիկը տեսնելիս, ավելի երջանիկ եմ, երբ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց։
–Ներեցեք)) Ունե՞ք նպատակ կամ ցանկություն նոր գիրք գրելու։
–Արդեն իսկ գրված է երրորդ ժողովածուիս կեսը։ Գրքում կլինեն էսսեներ և պատմվածքներ։ Նախատեսում եմ ավարտել 2021 թվականին։ Գրքի վրա աշխատում եմ հեռավոր 2017 թվականից։
–Շատ լավ է։ Ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս գրողներին։
–Մրցեք ինքներդ Ձեզ հետ։ Այդպես արդյունք կունենաք․․․ իմ փորձից եմ ասում ։
–Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևություն» վեպը արժե կարդալ, Անթընի Բրջես «Լարովի նարինջը», Օրհամ Փամուկ «Կարմրահեր կինը», Սթիվեն Քինգ «Փայլատակում», Ժոզե Սարամակո «Կուրացում»,