Վարդան Հարությունյան – «Լռություն կա»

Լռություն կա, որ հազար խոսք արժի։ Լռություն կա, որ մի ամբողջ աշխարհ արժի։ Բայց մենք լռել չգիտենք։ Մենք միշտ խոսում ենք, պատմում ու նկարագրում ենք։ Ի վերջո լռությունը կարող է փրկել իրավիճակներ, բայց եթե ճիշտ ժամանակին ենք լռում։ Մենք պիտի լռել սովորենք։ Ու այդ լռության ամենալավ ուսուցիչը մենակությունն է։ Լռությունն այնքան քաղցր ու հաճելի երևույթ է, բայց ուղղակի պետք է նրան վայելել ու ճաշակել իմանալ։ Չգիտես ինչու մենք միշտ խոսում ենք։ Սպասում ենք, որ դիմացինը վերջացնի ու մենք էլ խոսենք, բայց չենք մտածում, որ կարելի է լռել ու վայելել լռության համն ու հոտը։
Չէ, լռություն կա, որ հազար խոսք արժի…
Աղբյուր` facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ