Վարդան Հարությունյան – «Ռիժիկը» վիպակից

–Էդ հաստատ, – առանց մի վայրկյան մտածելու ասաց Հայկը:
–Հա՜յկ, Լուիզը:
–Լուիզը կհասկանա ինձ: Ու ինքը պատրաստ ա էս օրվան: Ինքն իր մեջ ուժ կգտնի ու կշարունակի ապրել: Միշտ կմտածի, որ սպասում եմ իրեն ու կապրի:
–Հա՛յկ, ինչ կարգի ուժեղ մարդ ես:
–Արի, — ասաց Հայկը, գրկեց ընկերոջն ու…
Հայկն ու Մխիթարը գրկեցին գետնին պառկած իրենց վիրավոր ընկերոջն ու… սպասեցին: Ինչպես ասում են՝ «Իմացյալ մահ անմահություն է»: Նրանք երկուսով պահեցին իրենց ընկերոջ մարմինն ու անմահացան հենց իրենք: Անմահացան…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ