Վարդան Հարությունյան – «Փնտրեցե´ք և կգտնեք»

«Փնտրեցե´ք և կգտնեք»,- գրված էր Աստվածաշնչում: Բայց չէի հասկացել, որ փնտրելուց կգտնեի այն դեպքում, երբ փնտրածս ինձ սպասեր…
Փնտրեցի ու չգտա քեզ, չերևացիր ու միայն քամու հետ բույրդ ուղարկեցիր պատուհանագոգիս նստելու:
Փնտրեցի քեզ, բայց դու այդպես էլ յոթ ոտնաչափ անգամ առաջ չեկար, չմեկնեցիր ձեռքդ ու չփորձեցիր ինձ աչքերիդ գերի դարձնել… Չդարձար սիրուհին իմ ու չցանկացար աշխարհը տակնուվրա անել ինձ հետ: Չխմեցիր հատուկ քեզ համար քամածս նարնջի հյութն ու քեզնից ոչինչ չթողեցիր:
«Փնտրեցե´ք և կգտնեք»- գրված էր Աստվածաշնչում, իսկ դու բացարձակ ոչինչ չթողոցիր փնտրելու…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ