
Վարդան Հարությունյան – «Կտրվեց»
Կտրվեց…
Կտրվեց մեր սրտերն իրար միացնող թելն ու…
Բաժանեց մեզ իրարից։
Ու էլ երբեք չեմ կարող աչքերումդ ինձ տեսնել,
չեմ կարող քեզ պատմել այն աստղի մասին,
որ միշտ դրան էի նայում քեզ հետ խոսելիս։
Չեմ կարող հակադրվել քեզ`
ասելով, թե ես ավելի շատ եմ սիրում քեզ։
Կտրվեց այդ թելն ու արգելեց մեզ
իրար տեսնելիս այլևս ամենաերջանիկը լինել։
Արգելեց հազարների մեջ իրար փնտրել…
արգելեց ապրելու պատճառ ունենալ։
Չտխրես…
Ես մեկ է սիրում եմ քեզ։
Երբևէ չմտածես, թե քեզ կմոռանամ։
Չասես, որ աստղերը կխամրեն
ու չգոռանս, թե սիրել չգիտես։
Դու սիրել գիտես
ու անգամ ինձ սովորեցրիր սիրել…
Չփորձես հակադրվել իրականությանն ու
չմոռանաս, որ ես կամ…
Կտրվեց մեր սրտերն իրար կապող թելը,
բայց հիշողությունս թույլ չի տալիս սրտիս`
մոռանալ դիմագծերդ, մատներդ,
մարմինդ, ժպիտդ… քեզ։
Մեկ է,
քեզ սիրում եմ,
ու դա պարզագույն ճշմարտություն է,
ինչպես այն,
որ արևագածը արևելքից է լինում,
իսկ մայրամուտը` արևմուտքից։
Ես սիրում եմ քեզ ու դա միակ բանն է,
որ կարող եմ ասել բաժանումից առաջ…
Բայց դու,
խնդրում եմ,
չշշնջաս անգամ,
որ սիրում ես ինձ…
ես պարտավոր եմ հեռանալ…