Վարդան Հարությունյան – «Դու ավերակ ես»

Ասում էի. «Դու իմ տունն ես, իմ տան մեջ», էդպես էլ կար, բայց հիմա մի բառ փոխված է արտահայտության մեջ ու մի հավերժություն` ներսումս. «Դու ավերակ ես, իմ տան մեջ»…
Ավերակ, որում միշտ ինձ գտել եմ. քո ներսում, քո մեջ, քեզ հետ…
Դու ավերակ ես, որ ստիպում է տան մեջ, բայց բաց երկնքի տակ պատսպարվել ու գտնել ինքս ինձ. քո ներսում, քո մեջ, քեզ հետ։
Դու ավերակ ես ու ես ամեն անգամ, չարություն արած մանկան նման փախնում եմ էդտեղ։ Բանից անտեղյակ գիրկդ եմ գալիս։
Դու ավերակ ես, իսկ ես… ես կեսն եմ քո…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ