Վարդան Հարությունյան – «Ինչ է նշանակում բաժանվել այն մարդուց ում սիրում ես»

Ինչ է նշանակում բաժանվել այն մարդուց ում սիրում ե՞ս։ Նշանակում է նվազագույնը լինել տխմար, առնվազն` գիտուն։ Տխմար` եթե սիրվում ես ու հեռանում, գիտուն` եթե սիրվում է ու հեռանում ես։
Չլինել կյանքում լինելով հանդե՞րձ։ Նշանակում է սիրել հեռվից, այրվել ներսից ու ժպտալ դրսից։
Հասկանա՞լ, որ անիմաստ է կյանքը։ Նշանակում է մոռանալ սիրելիի հոտը, տեսնել չվող թռչուններին ու քեզ` տեղում դոփած։
Ես գնում եմ։
Իսկ դու իմն ես կամ համենայնդեպս եղել ես։
Ներիր ինձ։
Ատիր ինձ։
Սիրելիս։
Ես սրիկա եմ։ Գնում եմ։
Իսկ դու… դու ստախոս ես, որին հավատացի առաջին ժպիտից։
Կրկին ես։ Հեռանում եմ։
Թռչունները միայն լքում են մեզ։
Հեքիաթներ էլ չկան այլևս։ Գնում եմ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ