Վարդան Հարությունյան – «Դու գնացիր»

Դու գնացիր ու քեզանոտված կյանքս դատարկվեց։ Այն ինձանոտվեց ու ուղղակի քեզադատարկ դարձավ։
Բացակայությունդ այնքան շատ եղավ, որ բացակաների քանակից կյանքը ասես արգելեց ինձ տեսնել քեզ։ Դարձրեց օտարական, անծանթ ու արգելեց մոտենալ քեզ։
Դու գնացիր ու մեզանոտված կյանքը դարձավ անշնչացած ու անկենդանացած։ Այն դատարկվեց այնպես, ասես դատարկվում էր գինու շիշը. սկզբում կամաց-կամաց, իսկ հետո ուղղակի մնաց միայն մի կաթիլ, որը թափվեց գինու շշի կոտրվելու ժամանակ։
Դու գնացիր այնպես, ասես արգելված էր ետ նայել, իսկ դու թշնամական քայլերով հեռացար ու ամեն բան ուղղակի մոռացար։
Դու գնացիր ու մեր սերը ասես լուծվեց օդի մեջ ու բաժին հասավ ուրիշներին։ Իսկ մենք մեզ վերցրինք ածխաթթու գազի մեջ լուծված օտարությունն ու ատելությունը։
Դու գնացիր և քեզահոտությունն ու քեզամոլությունը ուղղակի հօդս ցնդեց։
Դու գնացիր…

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ