
Ասել էի, որ չեմ խոսելու ու չեմ հիշելու քո մասին: Ստել եմ… Որովհետև բաժանումից մեկ վայրկյան չանցած անգամ մտածել եմ քո մասին… Չեմ կարող: Գոնե պիտի մտածեմ: Մտածեմ բարձրաձայն, որ չխելագարվեմ:
Պիտի խոստովանեմ, որ խախտել եմ բոլոր այն խոստումները, որոնք հրաժեշտից առաջ իրար ենք տվել: Խախտել եմ բոլորը: Խախտել եմ, երբ եղել եմ թե՛ գիտակից, թե՛ անգիտակից վիճակում: Որովհետև միշտ դու ես գլխումս: Նստել ես գլխուղեղիս բջիջների վրա ու չես հեռանում: Եկել ես, որ հիշեցնես քո մասին:
Խելագարվել եմ քո մասին մտածելով: Խելագարվել եմ ամեն անգամ կեղտոտ հուշերիցս ազատվելուց ու ամեն անգամ մի չնչին բանից կրկին քեզ հիշելուց: Ու հոգնել եմ… Հոգնել եմ ամեն անգամ հեռանալուց ու ճանապարհի կեսից կրկին քեզ տեսնելուց:
Ասել էի, որ չեմ խոսելու, չեմ հշելու ու չեմ մտածելու քո մասին… Ստել եմ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0