Վարդան Հարությունյան – «Վերացող տեսակդ»

Մտածում էի, որ վերացող տեսակդ սրտիս կարմիր գրքում կհայտնվի ու դու առաջինը կլինես այնտեղ, բայց միևնույն ժամանակ սաստում էի ինքս ինձ այդ մտքի համար: Իսկ ինձ սաստելուց հետո էլ մտածում էի, որ հավերժ կողքիս կլինես: Մտածում էի, որ պարտական ես, բայց ինչի՞ն: Ու մտածածիս հետևանքով, անում էի քայլեր, որոնք քեզ քայլ առ քայլ տանում էին հեռու: Գիտեմ, որ սխալվել եմ ու սխալ եմ մտածել:
Ես զգում էի, թե ինչպես է վերացող տեսակդ սկսում հայտնվել սրտիս կարմիր գրքում ու վախենում էի կորցնել քեզ: Սկսում էի քայլեր անել, որ չնեղացնեմ, չհեռվացնեմ ու չկորցնեմ քեզ: Բայց ծառը արմատախիլ անելուց հետո, այն էլ չի աճում: Ես քո սերն էլ էի արմատախիլ արել ու պոկել սրտիցդ: Գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ, բայց…
Ես զգում էի, որ վերացող տեսակդ արդեն գրվում է սրտիս կարմիր գրքում ու ցանկանում էի այն վառել, որ չկորցնեմ քեզ, բայց չկարողացա:
Ու քո անունն էլ գրվեց սրտիս կարմիր գրքում: Քո տեսակը համարվեց վերացող տեսակ, իսկ ես պայքարող հենց քո տեսակի պահպանման համար:
Վերացող տեսակդ գրվեց սրտիս կարմիր գրքում ու ես կորցրի քեզ…
Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ