Ու ի՞նչ, քեզ թվում է, որ նա քարը գցեց որովհետև ձեռքը հոգնե՞ց: Չէ՜, քարը գցեց որովհետև հասկացավ տվածդ ցավի աստիճանը ու որոշեց հեռանալ: Գնաց հեռու, որ այլևս չցավացնես ու ինքն էլ քիթը «չխոթի» քո կյանք: Նա քարը վայր գցեց, որովհետև արդեն շատ էր զգացել քարի հարվածի ցավը ու չէր ցանկանում, որ նույնն էլ դու զգաս: Նա քարի ծանրությունից չհոգնեց: Այլ հոգնեց քեզանից ու քո սառը վերաբերմունքից: Հոգնեց սեփական զգացմունքներից ու իր արհամարհված «ես»-ից: Հոգնեց աննպատակ քայլելուց կամ քայլերից, որոնք այդպես էլ անպատասխան մնացին: ՉԷ՜, քարը ծանր չէր, ծանր էր քո վերաբերմունքը…

Աղբյուր` facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ