Վարդան Հարությունյան – «Երբ վրադառնաս ու ժպտաս ինձ»

Երբ վրադառնաս ու ժպտաս ինձ, իսկ ես նայեմ ուղիղ աչքերիդ մեջ, այն ժամանակ կզգամ, որ տանն եմ։ Կհանգստանամ աշխարհի աղմուկից ու կփակեմ աչքերս՝ գլուխս ծնկներիդ հենելով։ Կզգամ հանգստությունը, ու միայն սիրո աղմուկը կթափառի ուղեղումս։
Երբ վերադառնաս ու ասես, որ տանն ես, իսկ ես մազերդ շոյել կարողանամ, այն ժամանակ կզգամ, որ մենք կանք։
Մենք…
Կանք….
Ու ոչինչ այլևս չի խլի քեզ:
Երբ վերադառնաս, ես…
Ես կսպասեմ քեզ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ