Վարդան Հարությունյան – «Մոլորակի երակներում կորցրել եմ քեզ»

Մոլորակի երակներում կորցրել եմ քեզ, ու գտնելու հույս էլ չկա։ Քեզ անդադար նամակներ եմ գրում միայն՝ չիմանալով կկարդա՞ս մի օր դրանք, թե կկորչեն գրողի ծոցը, որովհետև անտեր մոլորակը կորոշի հակառակ պտտվել, միայն թե չհասնեն քեզ դրանք։
Խճճվել եմ,
Քանդվել հիմքից
Ու չգիտեմ՝ ինչպես մոլորակին արդար լինել սովորեցնեմ։ Ախր բարդ բան չկա դրանում։
Զգում եմ.
Դու կաս
Ու մոտ ես միայն ֆիզիկապես,
Իսկ սիրտդ…
Գրողի ծոցը թող կորչեն բոլոր մոլորակներն աշխարհի ու այն չգրված օրենքները, թե պիտի թթվածին շնչենք։ Ես քեզ եմ ուզում շնչել,
Բայց…
Մոլորակը խճճեց ինձ իր երակներում ու ես կորցրի քեզ այնտեղ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ