Վարդան Հարությունյան – «Տղերքը մեր հոգիներում են ու ժպտում են ամեն մանկան աչքերում»

Չատե՞լ նրանց, ովքեր որպես մարդիկ ծնված, բայց անմարդկացած, արյուն են թափում մեկ թիզ հողի համար։ Ու այն էլ մարդու արյուն։
Չատե՞լ նրանց, ովքեր ագահացած կուլ են տալիս իրենք իրենց։
Չատե՞լ նրանց, ովքեր չեն վախենում կյանքից գնալ։
Չատե՞լ նրանց, ովքեր չեն վախենում մահից մարդու։
Չատե՞լ։ Ինչպե՞ս չատել։
Ու չենք ատում։ Մենք միայն պայքարում ու արժանին ենք մատուցում։
Մենք պայքարում ենք, որ թշնամին իրեն հաղթանակած չզգա ու գլուխը վեր պահած իր նոր սերնդին չստի ու չասի, որ կոտորածներ է տեսել ու տարածքներ կորցրել։ Չասի, որ պետք է դրանք ետ բերել։
Տղերքն են պայքարում։ Անքուն գիշերներ են անցկացնում ու սարսափազդու տեսարաների են ականատես լինում։
Տղերքն են պայքարում, որ ընկերոջ մահից չխելագարվեն ու կրկին պայքարեն թշնամու դեմ։
Պայքարում են ու անիմաստ չի դա։ Ամեն բան նույնն է։
Ամեն բան կա. դիրքերը մերն են, տարածքները նույնն են, մենք կրկին հանգիստ ենք ու վստահում ենք մեր զինորներին, բայց կիսատ ենք…
Տղերքը չկան…
Բայց դեռ պայքարում ենք ու Տղերքի անունները բարձր պահում։
Պատի´վ ունեմ։ Ես քայլում եմ այնտեղով, որտեղով նրանք են քայլել ու պայքարում եմ այնտեղ, որտեղ նրանք են կռվել ու անմահացել։
Տղերքը մեր հոգիներում են ու ժպտում են ամեն մանկան աչքերում։
Տղերքը մերն են…
Պատի´վ ունեմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ