
Վինսենթ վան Գոգը այս նկարը նկարել է 1889թ. հոգեբուժարանի իր հիվանդասենյակից։ Նկարը Վան Գոգի սենյակային նկարներից միակ «գիշերայինն» է։ Նկարը նկարել է մեկ գիշերվա ընթացքում և ուղարկել եղբորը։
Նկարում պատկերված է գիշերային բնություն։ Առաջին հայացքից դիտարկելիս ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես աստղերն ու լուսինը՝ իրենց վառ արտահայտվածությամբ։ Հետաքրքիր մեթոդների շնորհիվ լուսինը կարծես գտնվում է շարժման մեջ։ Նկարի ձախ հատվածում պատկերված են դեպի աստղերն ու լուսինը ձգվող ծառեր՝ կիպարիսներ։ Հետին պլանում երևում է փոքրիկ գյուղ, որտեղ տիպիկ նիդեռլանդական գմբեթով եկեղեցի կա։ Վան Գոգը օգտագործել է իմպաստո տեխնիկական՝ ներկի տեղադրումը թանձր շերտով, ինչի շնորհիվ երկինքը շաղված տեսք ունի և կարծես շարժվում է։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0