Վաչագան Խաչատրյան – «Լուռ փոթորիկ»

Ներսումս՝ ցավ ու մրմունջ.
Ինչքան վիշտ եմ կռել կյանքում,
Ներսում կրել ցավի մի փունջ,
Դարսել կյանքիս գզրոցներում….
Հոգիս հսկա մի պահարան ՝
Բազմադարակ ու բազմաշարք,
Ցավեր իմ մեջ շարան֊շարան։
Բանալին այդ պահարանի
Ձեռքերում է անարժանի,
Որ բացում է ու լցնում է ,
Ու լցնելով հեռանում է ՝
Մոռանալով այդ գզրոցում թողած ցավը,տառապանքը…
Ես մնում եմ ցավերի հետ,
Հոգիս մաշված մի հին պատանք,
Նախկին ես֊ից հուշ մնացած բծերի հետ,
Սիրտս՝ վիրապ,լի տառապանք….
Ու ես դեռ կամ ու կլինեմ
Մի ջանֆիդա…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ