«Կրթությունը գերագույն արժեք»

Մեծագույն սիրով, խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում է Ձեզ.
Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դուք այն կարևորագույններից եք, ովքեր ամբողջ կյանքը անմնացորդ նվիրել են և
շարունակում են նվիրել մատաղ սերնդի` մեր ապագան կերտող սերնդի կրթության և
դաստիարակության գործին:
Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ և իմաստ ունի, այն հոգեհարազատ է յուրաքանչյուրին, ով
կրթվել, դաստիարակվել և ձևավորվել է դպրոցում, ովքեր մտահոգ են հայրենի երկրի ու պետականության ապագայով: Որովհետև բոլոր ժամանակներում էլ ուսուցիչն է կանգնած եղել մեր երկրի պետականության զարգացման ու ամրապնդման գործում՝ գրագետ սերնդի ձևավորման ակունքներում, ուսուցչին է վերապահված մեր հայրենիքի
վաղվա օրվա ձևավորման կարևորագույն առաքելությունը, որը Դուք կրում եք
անտրտունջ, սիրով ու նվիրումով։ Մենք ուսումնատենչ ժողովուրդ ենք, ուստի և հասկանալի է այն վերաբերմունքն ու հարգալից
մոտեցումը, որ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում էլ ցուցաբերել է ուսուցչի
նկատմամբ:
Ուսուցիչը եղել է կա ու կմնա հասարակության ամենահարգված, միաժամանակ և
ամենահամեստ խավը:
Դուք` սիրելի մանկավարժներ, արժանի եք ամենայն հարգանքի ու մեծարումի, ամենաջերմ վերաբերմունքի: Անչափ կարևորելով մանկավարժի դերը և գնահատելով Ձեր ազգանվեր աշխատանքը,
ցանկանում ենք Ձեզ բոլորիդ` սիրելի մանկավարժներ, անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրական ու հայրենանվեր աշխատանքի համար: Փառք ու պատիվ Ձեզ, Ձեր դժվարին և անշահախնդիր աշխատանքում:
Շնորհակալություն մեր վետերան ուսուցիչներին.
Մեծ խոնարհում ու երախտագիտություն Ձեզ` Ձեր մեծ վաստակի ու ճերմակած մազերի համար: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և անսահման համբերություն մատաղ սերնդի կրթության և
դաստիարակության դժվարին, սակայն վեհ ու փառավոր գործում:
Շնորհավոր տոնդ ուսուցիչ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ