ԱՄՆ կարող է գեյ նախագահ ունենալ

Ո՞վ է Pete Buttigieg-ը և ինչպե՞ս է ճիշտ արտասանվում նրա անունը, գրեթե ոչ մեկ չգիտեր։ South Bend-ում (4-րդ քաղաքը իր մեծությամբ Ինդիանա նահանգում) նրան անվանում են ուղղակի քաղաքապետ Փիթ։ Նրա կողմնակիցները ասում են, որ նրա անունը ճիշտ արտասանվում է <<Բութ – ԷՋ – ԷՋ>> (Boot – edge – edge): Մոտակա ժամանակներում ամերիկացիներին կարող է անհրաժեշտ լինել այս լայֆխակը։ Pete Buttigieg-ը սրընթաց ճանաչում է ձեռք բերում և դառնում է ամենահայտնի Դեմոկրատ նախագահի թեկնածուներից մեկը։ 2020թ-ին նա կարող է հեշտությամբ մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին։

Հաղթել ոչ թե ընտրություններում, այլ դարաշրջանում։ Իր ընտրություններին մասնակցելու ցանկության մասին առաջին անգամ Փիթը հայտարարել է ապրիլի 14-ին միտինգի ժամանակ, իր հարազատ South Bend-ում։ Նրա խոսքերով, նա ցանկանում է վերադառնալ անկեղծ քաղաքականությանը և կենտրոնանալ այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են գլոբալ տաքացումը (Մեր սերունդի համար կյանքի և մահվան հարց), ռասսայական և սեռային հավասարությունը, խտրականությունը ԼԳԲՏ մարդկանց հանդեպ և այլն։

Մի կողմից նա թեկնածու է ժողովրդի կողմից (Ինչը չես կարող ասել Դոնալդ Թրամփի մասին), մյուս կողմից նա առաջադեմ է և ինտելեկտուալ։ Նրան քննադատում են ասելով, որ նա բավականին փորձ չունի, որպեսզի կառավարի երկիրը, բայց South Bend-ի տնտեսական սրընթաց աճը արդեն խոսում է նրա կարողությունների մասին, իսկ Փիթը կրկնում է, որ ինքը ավելի մեծ ռազմական փորձ ունի, քան գործող նախագահը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ