Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

ԱշխարհԻրավունքՔաղաքականություն
Գլխավոր›Աշխարհ›ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
06/06/2020
1433
0
Share:

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Մարկ Էսպերնը, հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով հուզումները ճնշելու նախագահի հայտարարությանը. հաղորդում է VOA-ն: Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվեցին զանգվածային բողոքի ցույցերը, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցներ, սակայն, անտեսում էին կորոնավիրուսի սպառնալիք վտանգը և խախտելով պարետային ժամը:Նրանք իրենց բողոքն էին հնչեցնում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ: Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գործի դնել մի օրենք, որը նրան թույլ կտա, առանց նահանգապետերի համաձայնության, օգտագործել գործող բանակային ուժերը՝ բողոքի ակցիաները դադարեցնելու համար: Հակառակ նախագահի հայտարարությանը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ակտիվ բանակային ուժերը պետք է օգտագործվեն միայն առավել հրատապ և ծանր իրավիճակներում: «Մենք այժմ այդ իրավիճակում չենք գտնվում: Ես չեմ պաշտպանում «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը»,- ասել է Մարկ Էսպերը: Չորեքշաբթի առավոտյան Էսպերը հրամայեց 200 զինծառայողներին վերադառնալ իրենց ռազմակայան Վաշինգտոնում անցկացվող երկօրյա խաղաղ ցույցերից հետո, բայց կտրուկ փոխեց իր որոշումը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից ժամեր անց: Էսպերը նաև իրեն հեռու պահեց նախագահ Թրամփի կողմից Սպիտակ տան մոտ գտնվող եկեղեցի այցելելու քայլից, ուր նախագահը լուսանկարվել էր Աստվածաշունչը ձեռքին, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժով ցրեց ցուցարարներին՝ ձայնային նռնակների և հատուկ միջոցների կիրառմամբ: Այս զարգացումներն ընդհանուր առմամբ վնասել են Թրամփի վարկանիշը: «Մենք ականատես ենք սոցիալական ինտենսիվ հուզումների, որոնք չեն տեսել 1960-ականներից ի վեր: Սա լավ մթնոլորտ չէ նախագահի համար վերընտրվելու հարցում: Այսպիսով, նա ստիպված է լինելու շատ ավելին անել՝ առաջատարի դիրքերը վերադարձնելու համար, քանի որ այսօրվա դրությամբ նա առջևում չէ»,- ասում է Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Լարի Սաբաթոն: ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե իր ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: Նշենք նաև, որ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը: «Դա կապված է բնակելի պայմանների, զբաղվածության, հանրակրթական դպրոցների ու բանտային պայմանների հետ: Այնպես որ, խոսքը միայն դատավճիռների կամ ոստիկանական բռնությունների մասին չէ: Այսքան շատ մարդ է դուրս եկել փողոց, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ առերեսվում են համակարգային լուրջ խնդիների հետ, որոնք սխալ են ու անկատար»,- ասում է Թեքսասի համալսարանից Փենիել Ջոզեֆը: Մինեսոտայի ոստիկանության սպա Դերեկ Շովինին ուղղված մեղադրանքը վերաձևակերպվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքի, որը որակվում է որպես դիտավորյալ սպանություն առանց կանխամտածվածության: Նրան սպառնում է այժմ մինչև 40 տարվա ազատազրկում: Դեպքի վայրում գտնվող ոստիկանության արդեն նախկին երեք սպաներին ևս մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու և դրան նպաստելու վարկածով:

 

Թեգերամնբողոքի ցույցերՄարկ ԷսպերՋորջ ՖլոյդռասիզմՎաշինգտոն
Նախորդ հոդվածը

8 հետաքրքիր փաստ BTS-ի մասին

Հաջորդ հոդվածը

Մանե Մկրտչյան – «Քեզ կարոտ եմ»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհՔաղաքականություն

    Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է Դոնալդ Թրամփի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում

    06/09/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԻրավունքՔաղաքականություն

    Ամերիկացի իրավապաշտպանները դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմ

    06/11/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԱշխարհԻրավունք

    Լոնդոնում հեռացնում են ստրկատիրության հետ առնչություն ունեցած անձանց արձանները

    06/13/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԱշխարհԱրվեստՀետաքրքիրՇոուբիզնես

    Սիա, «Հիթեր գրող մեքենա»

    08/28/2019
    Հեղինակ՝ Red
  • Աշխարհ

    Ինչպե՞ս կենտրոնանալ մեկ գործի վրա

    07/17/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Warner Bros.-ը կնկարահանի «Հարրի Փոթերի» շարունակությունը

    01/14/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Ծաղիկ Կարոյան – «Հաղթանակի ճանապարհը»

  • Ազատ խոսք

    Արտյոմ Օհանյան – «Անկախություն»

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone