Զառա Ավետիսյան – «Ուրիշ աչքեր»

Ինչու՞ ես նայում, ինձ այդ աչքերով,
Ես՛ վախենում եմ ՝ քո այդ աչքերի՛ց
Այս լռության մեջ ՝աչքերդ կարծես
Հոգիս են հանում իմ մարմնի միջից։
Նայում ես դու՛ լուռ, բայց լռությունը ՝
Որքա՞ն պեռճախոս կարող է լինել
Քո՛ լռությունը ՝սուր դանակի պես
Ամեն բջիջս մաս- մաս է արել։
Մեծ աչքերիտ մեջ, ես ժամանակին
Անհո՜ւն սեր էի տետնում սիրելիս
Բայց այսօր աչքերդ լրիվ այլ էին
Միթե՞ սերն անցավ, ասա՛ ինձ հոգիս։
Նստել ենք այսօր՝ իրարից հեռու,
Երկու հարևան բազմոցի վրա
Եվ լոկ աչքերն են մեր իրար հպվում
Եվ բաժանվում են մեկ ակնթարթում
Ե՛ս վախենում եմ աչքերիտ նայել
Նրանք կարծես թե էլ ինձ չեն սիրում։
Այդ քո աչքերը՝ որոնց մեջ ես միշտ
Արտացոլանքն եմ աչքերիս տեսել,
Այսօր անփայլ են՝ մութ գիշերվա պես
Քո մեծ աչքերը, որ սիրում եմ ես
Ուրիշ են այսօր, նրանք իմը չեն։
Аа

Ձեզ նույնպես կարող է դուր գալ