Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

ԱշխարհԱրվեստՄշակույթ
Գլխավոր›Աշխարհ›Ուֆֆիցի պատկերասրահ

Ուֆֆիցի պատկերասրահ

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
05/23/2020
1301
0
Share:

Ուֆֆիցին աշխարհի ամենահին թանգարաններից մեկն է, այստեղ է պահվում 13-17-րդ դարերի իտալական գեղանկարչության ամենահարուստ հավաքածուն: Պատկերասրահը բացվել է 1575 թ-ին, Ֆլորենցիայում:

Ուֆֆիցիի (իտալերեն է. նշանակում է գրասենյակներ) պատմությունն սկսվել է 1559 թ., երբ Կոզիմո Առաջին Մեդիչի դուքսը որոշել է համախմբել Ֆլորենցիայի բոլոր վարչական հիմնարկները (գրասենյակները) մեկ ընդհանուր պալատում, որտեղ տեղավորվել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը: Վերածննդի ճանաչված ճարտարապետ, նկարիչ Ջորջո Վազարին 1560 թ-ին սկսել է շենքի կառուցման աշխատանքը: Նրա մահից հետո՝ 1574 թ. այն շարունակել է Բեռնարդո Բուոնտալենտին և ավարտել 1581 թ.: Ուֆֆիցիի ձևավորմանը մասնակցել են անվանի նկարիչներ Ալեսսանդրո Ալորին, Ջովանի Բիցելլին և ուրիշներ:

Պատկերասրահի հավաքածուի հիմքը դրվել է 1575 թ.՝ Մեդիչիների տոհմին պատկանող արվեստի ստեղծագործություններով: Հետագայում այն համալրել են Ֆերդինանդո Առաջին և Ֆերդինանդո Երկրորդ կարդինալները. Ուֆֆիցի են տեղափոխել Հռոմի իրենց դղյակների ու Լեոպոլդ կարդինալի ժառանգություն թողած արվեստի գործերը: 1737 թ.՝ կարդինալի մահից հետո, արվեստի այդ արժեքները դարձել են Ֆլորենցիայի սեփականությունը: 1769 թ. պատկերասրահի տնօրենի նախաձեռնությամբ արվեստաբանների մի խումբ հավաքագրել է Մեդիչիների դղյակներում պահպանված արվեստի գլուխգործոցները:


Նապոլեոնի բանակի Իտալիա ներխուժման (1796–97 թթ.) և Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ժամանակ զգալիորեն տուժել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը:


Ուֆֆիցիում նախապես պահվել են բնագիտական և այլ ցուցանմուշներ, որոնք հետագայում փոխադրվել են այլ թանգարաններ: Պատկերասրահում առավել ամբողջական են ներկայացված Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցների վարպետների՝ Ջոտտոյի, Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Միքելանջելոյի, Կառավաջոյի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Պաոլո Ուչելլոյի և այլ նկարիչների գործեր: Ցուցադրված են նաև անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդեռլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստների արժեքավոր նմուշներ, ինչպես և 19-րդ դարի անհայտ նկարիչների ստեղծագործություններից:


5 սրահներում ներկայացված են Վերածննդի շրջանի վարպետ Բոտիչելլիի գործերը, այդ թվում՝ «Ավետում», «Գարուն», «Զրպարտություն», «Վեներայի ծնունդը» գլուխգործոցները:


Ուֆֆիցին աշխարհում հայտնի է նաև ինքնանկարների հարուստ հավաքածուով մեծ մասը կարդինալ Լեոպոլդ Մեդիչիի սեփականությունն էր: Հետագայում համալրվել է նկարիչների նվիրատվություններով, երբեմն էլ պատկերասրահն է եղել պատվիրատուն: Ուֆֆիցիում են պահվում եվրոպացի (Ալբրեխտ Դյուրեր, Ռեմբրանդ, Ռուբենս, Ռաֆայել, Վելասկեզ և ուրիշներ), այդ թվում՝ ռուս (Օրեստ Կիպրենսկի, Բորիս Կուստոդիև, Վիկտոր Իվանով) և այլ նկարիչների ինքնանկարները: 1874 թ. պատկերասրահում է նաև Հովհաննես Այվազովսկու ինքնանկարը:


Ուֆֆիցիում են պահվում համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ Չիմաբուեի «Հրեշտակներով Տիրամայրը» (մոտ 1285 թ.), Սիմոնե Մարտինիի «Ավետում» (1333 թ.), Պիեռո դելլա Ֆրանչեսկայի «Կոմս և կոմսուհի Ուրբինսկիները» (1472 թ.), Ֆիլիպո Լիպպիի «Մադոննա» (15-րդ  դարի 2-րդ կես), Լեոնարդո դա Վինչիի «Մոգերի երկրպագությունը» (1481–82 թթ.), Տիցիանի «Ֆլորա» (1516 թ.), Անտոնիս վան Դեյքի «Կարդինալ Բոնտիվոլյոյի դիմանկարը» (մոտ 1623 թ.) և այլ գործեր:


Նախորդ հոդվածը

«Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը

Հաջորդ հոդվածը

Կապույտ մզկիթ

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհՀետաքրքիր

    Մահաթմա Գանդի 10 անգին խորհուրդներ

    04/19/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Աշխարհ

    Տոտալիտարիզմ

    12/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհՍպորտ

    Ռեգբի – Սպորտ

    02/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհԱրվեստՀետաքրքիրՇոուբիզնես

    Այս երգը ստացել է ամենաշատ մրցանակները աշխարհում

    08/23/2019
    Հեղինակ՝ Red
  • ԱշխարհՀետաքրքիր

    8 հետաքրքիր փաստ BTS-ի մասին

    06/06/2020
    Հեղինակ՝ Անահիտ Բնյան
  • ԱրվեստԿրթականՀետաքրքիր

    Վինսենթ վան Գոգ. «Աստղալի գիշեր»

    01/22/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի մասին

  • ՄտքերՆախագծեր

    Վիլիկ Սահակյան (Վի Լո) – «Անահիտ»

Գիրք

Book Cover: Տասնմեկ րոպե - Պաուլո  Կոելյո

Տասնմեկ րոպե - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»

  • 12/28/2020

    Ելենա Հովհաննիսյան – «Լռե՛ք, Մենք Հայ Ենք»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone