Twitter-ը ժամանակավորապես անջատել Է SMS-ների միջոցով գրառումների ստեղծման գործառույթը

Twitter-ը ժամանակավորապես անջատել Է այն գործառույթը, որն օգտատերերին թույլ Է տալիս SMS-ների միջոցով թողնել հեռախոսի գրառումները:

«Մենք ժամանակավորապես անջատում են SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը, որպեսզի պաշտպանենք օգտահաշիվները: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք Է վերացվեն շարժական գործարկուների կողմից, եւ մեր կախվածությամբ շարժական հեռախոսի համարով երկգործոն աուտենտիֆիկացիայից»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում են մամուլի ծառայությունում, շուտով գործառույթը կվերականգնվի այն շուկաներում, որոնց SMS-ներն անհրաժեշտ են հուսալի կապ ապահովելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Աղբյուր` armenpress.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ