«Թուֆենկյան» հյուրանոցների ցանց

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը Հայաստանի առաջին լյուքս դասի բուտիկ-հյուրանոցային ցանցն է: Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված այս նրբաճաշակ հյուրանոցները ջերմ ընդունելություն են խոստանում թե գործարարներին, թե արկածասեր նորապսականերին, գործունյա պաշտոնյաներին, ընտանիքներին և թե էկզոտիկ վայրերի սիրահարներին` ներկայացնելով Հայաստանի ավանդույթներով հարուստ ժառանգությունը` ճարտարապետությունը, արվեստը, պատմական կոթողները, գեղատեսիլ բնապատկերներն ու ազգային խոհանոցը:


Թուֆենկյանի Երևանյան մասնաճյուղը

Թուֆենկյանի Երևանյան մասնաճյուղը

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցում հանգրվանած հյուրերը հնարավորություն ունեն վայելելու իրենց հանգիսը նրբաճաշակ սենյակներում ձևավորված Հայաստանի առաջատար ճարտարապետների կողմից` հայտնի ինտերիերի ձևավորող Կլոդաղի խորհրդատվությամբ, կահավորված ձեռքի աշխատանքի կահույքով և հանրահայտ Թուֆենկյան գորգերով: Հյուրերը հնարավորություն ունեն այցելելու Թուֆենկյան գորգերի ցուցասրահ, որտեղ կարող են ծանոթանալ գորգագործության դարերից եկող ավանդույթներին: Թուֆենկյանի զբոսաշրջային տուրերը կազմակերպվում են դեպի Հայաստանի առինքնող գեղեցկությամբ գյուղերը, եկեղեցիներն ու լեռնագնացության համար հարմար տեղանքները:


Ավան Ձորագետ

Երևանի, Դիլիջանի, Սևանի և Լոռիի մեր հյուրանոցները համատեղում են գեղեցիկ ձևավորմամբ կառույցները բացառիկ հարմարավետության և բարձրակարգ սպասարկման հետ: Թուֆենկյանի նպատակն է հյուրերին ծանոթացնել Հայաստանի գյուղական վայրերին, որոնք իսկական չբացահայտված զբոսաշրջային երթուղիներ են: Հյուրանոցներից յուրաքանչյուրը` տեղակայված գյուղական գողտրիկ վայրում, տրամադրում է շքեղ սենյակներ` ձևավորված Հայաստանի լավագույն ճարտարապետների կողմից, կահավորված թանկարժեք նկարներով, կահույքով և Թուֆենկյանի հանրահայտ գորգերով` պատրաստված հայ գորգագործների կողմից: Հյուրերը կարող են համտեսել արևմտյան և արևելյան խոհանոցների ուտեստները, պատրաստված թարմ տեղական մթերքով և տարածաշրջանային բաղադրատոմսերով, որոնք մատուցվում են Երևանի և Սևանի հյուրանոցների ռեստորաններում` ձևավորված միջնադարյան հայկական ճաշասրահների ոճով: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի հյուրերը կարող են մասնակցել զբոսաշրջային տուրերին, որոնք կազմակերպվում են դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ ու հիշարժան վայրերն, ինչպիսիք են Էջմիածինը, Աշտարակը, Բյուրականը, Ամբերդը, Գյումրին, Ջերմուկը, Սևանը, Սիսիանը, Լոռին և շատ այլ վայրեր:


Ավանդական Երևան Հյուրանոց

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղակայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 84 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդակցությունների սրահ և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ձևավորումը հայտնի դիզայներների, ինչպիսիք են օրինակ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը, Ջեյմս Թուֆենկյանի և Հայաստանի առաջնակարգ ճարտարապետների համատեղ ջանքերի արդյունքն է:

Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրկիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

Հասցե` Հանրապետության փ. 48 /Վերնիսաժի հարևանությամբ/


Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց

Կատարյալ անդորր, հանգիստ և լիցքաթափում…

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է Երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դուպլեքսներ և լյուքս համարներ:

Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը: Հյուրանոցն իր հաճելի հյուրասրահով իդեալական վայր է հանգիստն անցկացնելու համար այստեղ հյուրերը կարող են վայելել զվարճանքի համար նախատեսված տարբեր հարմարությունները, ընկողմանել նստելու համար նախատեսված տարածքում, լիցքաթափվել բացօթյա լողավազանին կից հանգստի տարածքում կամ էլ անցկացնել երեկոն Հայաստանի ամենաաստղաշատ երկնքի տակ:

Հյուրանոցի ռեստորանը մասնագիտացած է Սևանա լճի թարմ ձկներով պատրաստված ճաշատեսակների պատրաստման մեջ: Բացօթյա բակի ճաշասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանաի լիճն ու շրջակա բնաշխարհը:

Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ վայր հանգիստն անցկացնելու համար, ապա   Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կատարյալ ընտրություն է:

Հյուրանոցը գործում է սեզոնային հաճախականությամբ և բաց է Ապրիլի 15-ից մինչև Հոկտեմբերի 1-ը:


Ավան Ձորագետ Հյուրանոց

Գետափնյա միջնադարյան ամրոց

Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս` Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքաների կես ճանապարհին: Թեպետ կառուցվել է 2004 թվականին (գլխավոր մասնաշենքը), սակայն Ավան Ձորագետ Հյուրանոցի արտաքին ձևավորումը արված է ավանդական ոգով և այցելուի մոտ տպավորիչ վերհուշներ ու զգաղոցություններ է առաջացնում միջնադարյան հայկական ամրոցների մասին: Կառույցը երեսապատված է բազալտով և ամբողջովին տոգորված է հայկական մշակույթով. ներքին բակը զարդարված է Խոյի քանդակով, որի ոտքերն ու կողերը նախշազարդված են հայկական բանահյուսության նկարներով, սրահի պատերն ու կամարաձև մուտքերը ձևավորված են հայկական գրերով: 

Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը:

Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:


Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր

Դիլիջանի իրական շունչը

Դեռևս 1800 ականներին հարյուրամյա Դիլիջանը հռչակված էր որպես ծաղկող մշակութային օջախ, առևտրային կենտրոն, որը հայտնի էր նաև իր խոհանոցով: Շրջակա բնաշխարհով գերված տարածաշրջանի մեծահարուստները հոսում էին դեպի Դիլիջան` ճանապարհ հարթելով քաղաքի միջազգային դիմագծի համար: 2004 թ.-ին Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը (Շարամբեյանի փողոցը)` պահպանելով 19 դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաք եկող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները ի ցույց են դնում քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ: Հին Դիլիջանում գտնվող «Եսայան» թանգարանը 19-րդ դարյա Դիլիջանին բնորոշ տան վերակառուցում է, որտեղ ցուցադրվում են տնային գործվածքների ու ձեռագործ աշխատանքների և տարածաշրջանային երաժշտական գործիքների հավաքածուներ:

Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր:

Այցելուները,  քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:

Հին Դիլիջան համալիրը առաջարկում է նաև Ձեր հանգիստն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ պիկնիկի համար նախատեսված առանձին տարածքում: Հյուրանոցը կտրամադրի նաև խորովածի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ ու բաժակներ:


Ջեյմս Թուֆենկյան

Երբ առաջին անգամ ոտք դրեցի նախնիներիս երկիրը, ես հիացա այս հողի գեղեցկությամբ, պատմությամբ ու ժողովրդի ոգով: Եվ այդ ժամանակ վճռեցի օգտագործել իմ բիզնես հնարավորությունը և նոր շունչ տալ Հայաստնաի հնամյա ու բարձրարժեք արվեստին` գորգագործությանը, որը մոռացության էր մատնվել խորհրդային շրջանում: Որքան շատ ժամանակ էի անցկացնում այստեղ, այնքան ավելի մոտիկից էի ծանոթանում տեղի կյանքին`ճաշակելով երկրի բարիքները, ճանաչելով մշակույթը, բացահայտելով բնաշխարհն ու թերթելով նրա պատմության էջերը և ինձ թվում էր, որ սրտումս մի գաղտնիք ունեի պահած, որը ցանկանում էի կիսել ամբողջ աշխարհի հետ:


Ահա այդ ժամանակ էր, որ ծնվեց Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը ստեղծելու գաղափարը, այն է համաշխարհային չափանիշներին համապատասխան հյուրանոցային ցանց, որն աշխարհին կներկայացներ Հայաստանի ողջ ճոխությունն ու վեհությունը: Աշխարհի բոլոր կողմերից ժամանող ճամփորդները հնարավորություն կունենային ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, անցկացնել տարատեսակ արկածներով լի հաճելի ու անմոռաց ժամանակ ու զգալու այն ամենն, ինչը Հայաստանը դարձնում է այդքան առանձնահատուկ:


Հյուրանոցներից յուրաքանչյուրը, ինչպես վայել է իսկական հայկական հյուրընկալությանը, հյուրերին առաջարկում է բացառիկ որակի հարմարավետ պայմաններ: Ամբողջ կահույքը Հայաստանի արհեստավորների ձեռքի աշխատանք է` պատրաստված տեղական հումքով, ինչպիսիք են երկաթն ու բազալտը: Արտաքին ձևավորումը կատարվել է բարձրակարգ մասնագետների կողմից` հին հայկական ավանդույթների ոճով` ստեղծելով ներդաշնակ միջավայր, որը գերում ու գրավում է ժամանակակից ճանապարհորդին: Հրավիրում ենք զգալու Հայաստանի շունչն ու վայելել նրա բազմազան գեղեցկությունն ու ճոխությունը: Հուսամ կմիանաք մեզ ու կապրեք անկրկնելի զգացողություններ:


Թուֆենկյան կազմակերպության մասին

Թուֆենկյան կազմակերպությունների խումբը բացառիկ, հասարակության ու շրջակա միջավայրի առջև պատասխանատու կազմակերպությունների խումբ է, որն ունի մեկ նպատակ` ստեղծել բարձրակարգ արտադրանք, որը կհարստացնի ու կբարելավի մեր հասարակության անդամների կյանքը: Այն ամենը, ինչով զբաղվում է «Tufenkian Group of Companies»-ը` ձեռագործ գորգերի արտադրամասեր աշխատացնելով, բուտիկ-հյուրանոցներ կառուցելով և նրբահամ պահածոներ արտադրելով, նպատակադրված է բարեփոխելու Հայաստանի և Նեպալի տեղացի բնակչության կյանքի պայմանները և պահպանելու և հոգ տանելու նրանց շրջակա միջավայրի մասին: Ջեյմս Թուֆենկյանը նաև հիմնել է «Թուֆենկյան հիմնադրամը»` Հայաստանի և Նեպալի բնակչության կյանքը հոգեպես և ֆիզիկապես բարելավելու համար: Ծրագրեր են իրականացվում ընդդեմ քաղցի, ինչպես նաև բնակարանաշինության և առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման, կրթության և արվեստի ուղղություններով:


Ահա այս խմբի անդամ է նաև Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը իրականացնում է ավելին, քան միայն զբոսաշրջային գործունեությունը: Հյուրանոցները ոչ միայն մատուցում են զուտ հայաստանյան մշակութային փորձառություններ` ներկայացնելով երկրի արհեստագործությունն ու արվեստը, այլև նպասում են հեռավոր գյուղերում և քաղաքներում տնտեսության զարգացմանը: Հյուրանոցները աշխատանքով են ապահովել ոչ միայն շինարարների և հյուրանոցների կառավարման բնագավառի մասնագետների, այլև նպաստել են ձեռքի աշխատանքների զարգացմանը, ինչպիսիք են ձեռագործ գորգագործությունը, վերմակների ու ձեռակերտ դեկորների արտադրությունը, որոնք կիրառվել են նաև հյուրանոցների հարդարման համար:


Որդեգրելով իր աշխատողների և հասարակության կյանքը հարստացնելու և բարելավելու գաղափարախոսություն՝ Թուֆենկյանն իրականացնում է մարդասիրական և բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են իր աշխատողների և հասարակության առողջապահության պահպանմանը: Ընկերությունն իր ամենամյա շահույթից հատկացնում է մեկ միլիոն դոլար “Nepalese Worker Welfare Program”-ին (Նեպալցի աշխատողների բարեկեցության ծրագիր) և “Tufenkian Foundation”-ին՝ (Թուֆենկյան հիմնադրամ) շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնադրվել է 1999 թվականին: Մինչ «Ո՛չ երեխաների աշխատանքին» և «Կանաչ քաղաքականությունը» կդառնային լայնորեն շրջանառվող կարգախոսներ, Թուֆենկյանն արդեն իսկ հրաժարվել էր աշխատանքի ընդունել 18-ից ցածր տարիքի անձանց, օգտագործում էր ավանդական և բնությանը չվնասող արտադրական պրոցեսներ և իր աշխատողներին վճարում էր մրցունակ աշխատավարձեր:


Մարդասիրության զգացում

Նվիրվածությունը հանրային արդարության ապահովմանը միշտ եղել է Թուֆենկյանի գործունեության և նախաձեռնությունների առանցքում: Այս մասին են վկայում կազմակերպության որդեգրած կայուն դիրքորոշումն ընդդեմ երեխաների աշխատանքի և այդ իսկ պատճառով Թուֆենկյանը հոգ է տանում, որպեսզի իր աշխատաողները, նրանց ընտանիքներն ու հասարակությունը ունենան հանրակրթական ուսուցման, կացարանի և առողջապահության հնարավորություն: Նպաստներ տրամադրելու փոխարեն Թուֆենկյանի օժանդակության մոդելը համապատասխանում է կապիտալիստական գաղափարախոսությանը և ընդգրկված է նրա բիզնես գործելակերպի մեջ. խրախուսելով աշխատողներին հասնել հնարավորինս լավ արդյունքի ստեղծվում է շուկայական պահանջարկ, ինչն էլ իր հերթին բերում է շահույթ և հնարավորություն տալիս բաշխել այն աշխատողների միջև՝ ապահովելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և միջավայր:


Մեր շրջակա միջավայրը

Ջեյմս Թուֆենկյանի կարգախոսը՝ «Մեզնից հետո մեր շրջակայքը թողնել ավելի լավ վիճակում, քան մինչև մեզ էր», միշտ եղել է Թուֆենկյանի բոլոր նախաձեռնությունների անկյունաքարը: Ավան Ձորագետ Հյուրանոցում տեղադրված արևային մարտկոցները, կառուցված ջրի զտման կայանը և Ծափաթաղում կազմակերպված ծառատունկը ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վկայում են մեր գաղափարախոսության մասին, այն է նվազեցնել Թուֆենկյանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչը սկիզբ է առնում շատ ավելի վաղուց քան «Կանաչ քաղաքականությունը» կդառնար պահանջված կամ ենթադրվելիք գործելաոճ: Հավատարիմ մնալով Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի կոնցեպտին՝ ստեղծել հյորանոցային համալիրներ, որոնք ներդաշնակ են շրջակա միջավայրին, հյուրանոցների արտաքինը աչքի չի զարնում, այլ փոխլրացնող կերպով ձուլվում է շրջապատին: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը վառ օրինակ է այն բանի, երբ ճարտարապետությունը ներդաշնակ է այն միջավայրին, որտեղ կառուցված է:


 A. Ohanyan, L. Mkhitaryan, M. Isayan, E. Melikyan, K. Avagyan for BH.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ