Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›«Չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի». Ծով Ալիզե | Հարցազրույց

«Չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի». Ծով Ալիզե | Հարցազրույց

Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
02/16/2020
2046
0
Share:

Այսօր  ձեզ  ենք  ներկայացնում  զրույց  երիտասարդ  գրող  Ծով Ալիզեի հետ.

 – Առաջին հարցը՝ կասե՞ք երբվանից եք սկսել գրել։
– Երբ դեռ գրել չգիտեի։

– Ի՞նչն է ձեզ մոտիվացնում գրել և ինչ դժվարություններ ունեք գրելիս։

– Ամեն ինչ կարող է մոտիվացնել և հակառակը դեմոտիվացնել։ Որպես այդպիսին դժվարություններ չկան, երբեմն պարզապես ժամանակը չի հերիքում։

– Ժամանակակից գրողներից ու՞մ ստեղծագործություններն եք նախընտրում, ընդհանրապես ի՞նչ ժանրի սիրահար եք։
– Փիլիսոփայական և դոկումենտալ գրականություն ավելի հեշտ և կլանված եմ կարդում, բայց որպես այդպիսին ինչ-որ մի ժանրի սիրահար չեմ։ Կարող եմ միևնույն ժամանակ տարբեր ժանրերի գրքեր ընթերցել։ Մեկը գնացքում, մյուսը քնելուց առաջ, մյուսը առավոտյան․․․երբեք որևէ գիրք սկզբից մինչև վերջ միայնակ չի լինում իմ գրասեղանին, իմ պայուսակում և ընդհանրապես․․․այդ պատճառով գրեթե բոլոր գրքերն ավարտելու համար ինձնից կարող է երկար ժամանակ պահանջվել։
 –  Ինչու՞ հենց Ծով Ալիզե։
– Այս հարցին շատ եմ պատասխանել և պիտի խոստովանեմ, որ հոգնել եմ։ Առաջարկում եմ արդեն սովորական համարել, որ իմ գրական կեղծանունը Ծով Ալիզեն է։

– Կարոտու՞մ եք Երևանը։
– Ոչ ես եմ հասցնում Երևանը կարոտել, ոչ Երևանը՝ ինձ, քանի որ հաճախ եմ գալիս Երևան։ Լավ է, երբ ժամանակ չկա կարոտելու։

 – Ո՞րն է ըստ ձեզ ֆրանսիական հասարակության ու հայկական հասարակության միջև տարբերությունը, նշեք հայկականի առավելություններն ու թերությունները։

– Չէի ուզի համեմատել։ Անօգուտ է։ Ինչի՞ համար համեմատել բոլորովին տարբեր մշակույթներ, կացութաձևեր, աշխարհահայացքներ․․․էլ չեմ խոսում ֆրանսիական հասարակության բազմագույն ու բազմաշերտ լինելու մասին, որն էլ իր հերթին այդ հասարակության հարստությունն է․․․ միայն մի բան կարող եմ նշել․ Ֆրանսիայում երեխան դեռ մանկապարտեզից սովորում է նախադասությունը սկսել ես կարծում եմ արտահայտությամբ․․․սա կարևոր նախապայման է առողջ հասարակություն ունենալու համար։
Նկատի չունեմ, որ այս հարցում հայ հասարակությունը թերանում է, պարզապես հայ հասարակության մեջ մինչև անհատը փորձում է արտահայտել իր միտքը, արդեն պարզվում է, որ ինքը սխալ է․․․Ֆրանսիացին երբեք չի ասի՝ դու սխալ ես, նա պարզապես կասի՝ ես քեզ հետ համաձայն չեմ։

– Եթե հնարավորություն տային ձեր մեկ ցանկությունն իրագործել, ապա ո՞րը կլիներ դա։
– Ունենալ բոլոր մյուս ցանկություններս իրագործելու հնարավորություն։

– Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում, և ո՞րն է ըստ ձեզ երջանկության գաղտնիքը։
– Ինչ-որ մի պահից սկզբունքն ընդամենը սովորության նման մի բան է։ Ես սովոր եմ ազնիվ լինել առաջին հերթին իմ ցանկությունների հետ։ Ո՞րն է երջանկության գաղտնիքը․․․չգիտեմ․․․չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի․․․

– Ներկայիս տենդենցներից ո՞րն եք հավանում և ո՞րը ոչ։
– Չգիտեմ ինչ տենդենցների մասին է խոսքը։ Չեմ կարող պատասխանել։

– Եվ վերջում՝ ի՞նչ կարծիք ունեք մեր կայքի՝ newsflow.am մասին։
– Չեմ խաբի․․․մինչև այս չեմ իմացել ձեր կայքի մասին, հետևաբար չեմ հետևել ․․․միայն կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ հետաքրքրվում եք ժամանակակից գրականությամբ, բայց կնախընտրեի, որ հարցերը մտածելու, զարմանալու առիթ տային։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է աշխատել։

– Շնորհակալություն  հարցազրույցի համար:

– Շնորհակալ եմ ես նույնպես։

Հիշեցնենք,  որ  Ծով  Ալիզեն երիտասարդ  հայ  գրող  է,  ում  հայտնի  գրքերից  են «Տես, որ  լռում եմ», «Երեք  քաղաք» գրքերը:

ԹեգերԾով ԱլիզեՀարցազրույց
Նախորդ հոդվածը

Facebook-ը խոստովանել է՝ օգտատերերի մասին տվյալներ է ...

Հաջորդ հոդվածը

Սթիվ Ջոբսի 20 լավագույն մտքերը

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Յութուբը իմ գրաֆիկի կարևոր մասերից է / Ռուբեն Եսայան

    04/28/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    «Իմ ամենամեծ հոբբին ապրելն է». Դավիթ Սամվելյան| Հարցազրույց

    01/25/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    «Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը».Արմեն Նիազյան | Հարցազրույց

    02/06/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Ոչինչ այնքան չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները / Լուսինե Ավանեսյան

    04/25/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Ես հպարտությամբ կասեմ, որ կարողացել եմ կամք գտնել և աշխատել իմ անձի վրա / Արման Բարսեղյան

    06/22/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Լուսանկարչությունը կյանքն իմաստավորելու ճանապարհ է / Արշո Բակլաչյան

    04/22/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

Հետաքրքիր

  • ԱրվեստԿրթական

    Տարվա հայկական բեսթսելերները

  • Խոհանոց

    Առողջության համար օգտակար ամենաէժան մթերքները

Գիրք

Book Cover: Անկում - Ալբեր Կամյու

Անկում - Ալբեր Կամյու

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: