Ծաղիկ Կարոյան – «Հաղթանակի ճանապարհը»

Աշուն էր ձմեռնացավ ,
Ու սառեց սրտերը մեր,
Մայրերը մեր սև հագան ,
Աշունն անգույն էր եկել:

Մայրերը մեր սգացին,
Որդիքը ետ չէին եկել ,
Հայ ազգը դառը լացեց ,
Օջախներ էր փուլ եկել:

Քույրերը երգ ասացին ,
Մռմուռը սիրտ էր պատել,
Սիրած աղջիկը լալագին
Անուշ յարին էր կորցրել:

Հերոս եղբայրները մեր
Սահման ելան խնդալով ,
Ու ոսոխը դարերի
Ճամփա բացեց դողալով:

Ու սուրբ Հայրենիքը մեր,
Մեր հողերը պապական
Հաղթելու ենք գոռալով
Ազատագրին վերջնական:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ