
Մենք հաճախ ենք լսում. թրենդ, թրենդային, թրենդի մեջ լինել արտահայտությունները:
Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր են թրենդներ ստեղծողները, ինչպես են նրանք զգում, թե որ ուղղությամբ է զարգանալու նորաձևությունը և ինչն է լինելու նորաձև:
Կարծում եմ, տեսել եք երիտասարդ աղջկա կամ տղայի, ով իր անսովոր հագուստով զարմացրել է ձեզ. ոչ ստանդարտ տաբատ, յուրահատուկ կեդեր և այլն: Մի պահ զարմանում եք, որտեղից է նա այն ձեռք բերել և, ընդհանրապես, ինչպես է կրում այսպիսի հագուստ: Անցնում է որոշակի ժամանակ, դուք մոռանում եք այդ տարօրինակ երիտասարդին և զարմանալի բան…հանկարծ մեկ երկու ամիս անց միևնույն հագուստը տեսնում եք ամսագրերում, խանութների ցուցափեղկերում և փողոցում: Միայն թե արդեն չեք զարմանում, թե ինչու են կրքում այդպիսի հագուստ։
«Ես հագնում էի դա, մինչև մեյնսթրիմ դառնալը», -սա թրենդսեթթերների սիրած արտահայտությունն է:
Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում, ինչպե՞ս են նրանք միշտ մի քանի քայլով առջևում:
Թրենդսեթթերները (անգլ. trendsetter) մարդիկ են, ովքեր միշտ գիտեն, թե ինչ են ուզում:
Նրանք.
1.հագնում են այն, ինչ իրենց սազում է և ինչ իրենց է դուր գալիս, առանց ուշադրություն դարձնելու նորաձևության թրենդներին, նրանք ստեղծում են իրենց թրենդը:
2. Նրանք չեն կրում այն, ինչ բոլորը և ուշադրություն չեն դարձնում մեծամասնության կարծիքին:
3.Նրանք նորաձև են նորաձևությունից դուրս: Նրանք անհատականություն են:
4 .Նրանց չի անհանգստացնում այլոց կարծիքն իրենց արտաքինի մասին: Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր մարդ ունիկալ է և դա աքսիոմա է:
Այս կանոններից ենթադրելով, կարող ենք ասել, որ նորաձևություն թելադրող մարդն ինքնավստահ է ունի իր սեփական կարծքն աշխարհի, հատկապես fashion աշխարհի մասին և չի վախենում այլոց կարծիքից:
Նրան միշտ քննարկում են, հաճախ՝ քննադատում, բայց ավելի շատ՝ կրկնօրինակում: