Տորթ «Նուտելլա»

Սա շատ համեղ տորթ է և հարմար է բոլոր առիթներին։

Խմորի համար անհրաժեշտ է՝

6 ձուն հարել, ավելացնել 2 բաժաակ շաքարավազ,նորից հարել,ավելացնել 3 ճ.գ մեղր, 5 ճ.գ բուսայուղ,100 գ փափկեցրած կարագ և այս ամենը միասին դնում ենք մարմանդ կրակին ու խառնում, մինչև շաքարավազը հալվի ու միասեռ դառնա,այնուհետև վերցնել:Հետո ավելացնում ենք սոդա 2 թ.գ և քացախ 3ճ.գ.  լավ խառնելուց հետո՝ 50գ մուգ կակաո և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր ու բաժանել 6֊7 գնդի: Յուրաքանչյուր գունդը գրտնակել, փռել ալյուր ցանած տապակի վրա ու թխել 200°C տաքացրած ջեռոցում:

Կրեմի համար անհրաժեշտ է՝

2 բաժակ շաքարավազին ավելացնում ենք 8֊9 ճ.գ ալյուր (կարող ենք և կեսը օսլա գցել), լավ խառնել և ավելացնել 1լ կաթ. դնել մարմանդ կրակին ու եփել։ Կրակից վերցնել, թողնել հովանա ու քիչ ֊քիչ ավելացնել նախօրոք հարած 300գ կարագին +վանիլին ։ Ստացված կրեմով միացնել շերտերը,(շերտերը հավաքելիս՝ առաջին և վերջին շերտերը դնել այնպես ,որ գեղեցիկ կողմը լինի տակը, իսկ ամենավերջին շերտի գեղեցիկ կողմը՝ լինի երեսին).թողնել 3 ժամ: Մատուցելիս կտրել ոչ լայն շերտ, կողքի թեքել ու կտրատել շեղ-շեղ: Պետք է ստացվեն երկարավուն, շեղ կտորներ, որի վրա գեղեցիկ երևում են մուգ բիսկվիտի ու սպիտակ կրեմի շերտերի դասավորությունը:

Բարի ախորժակ

Բաղադրատոմսը՝«Համեղ խոհանոց» ֆեյսբուքյան էջից։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ