«Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը

Պատմությունը

1940թ.-ի  էկրան բարձրացավ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի նկարահանած՝ Թոմ կատվի և փոքրիկ մկնիկ Ջերրիի փոխհարաբերությունների մասին պատմող հանրահայտ «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը:
Երբեմն լավագույն ընկերներ, իսկ երբեմն էլ ոխերիմ թշնամիներ  Թոմն ու Ջերրին առաջին անգամ ներկայացան որպես Ջասպեր և Ջինկս ու միանգամից դարձան փոքրիկների սիրելի հերոսները:
Հոլիվուդյան MGM ստուդիայում մուլտֆիլմն արտադրվեց շուրջ 18 տարի՝ մինչև ստուդիայի փակվելը, որից հետո մուլտֆիլմի նկարահանման իրավունքը փոխանցվեց ամերիկյան մի շարք այլ կինոստուդիաների, այն շարունակում էր նկարահանվել անգամ ոչ վաղ անցյալում:
«Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի՝ MGM ստուդիայում նկարահանված սերիաները համարվել են լավագույնը մուլտֆիլմի ողջ պատմության մեջ և ստացել 7 Օսկար մրցանակ:

Քննադատություն

Ինչպես և անցած հարյուրամյակի մուլտֆիլմերում, «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ևս երևան էին գալիս ռասայական խտրականության և ռասայական կարծրատիպների դրսևորումներ։ Դրանք առաջ են գալիս, օրինակ՝ պայթյունների ժամանակ, որոնցից հետո կերպարների դեմքերը ներկվում են կեղտոտ սև գույնով, մեծանում են շուրթերը և առաջանում են «աֆրոհյուսեր»: Սակայն ամենավիճելի տարրը շոուի մեջ Թոմի աֆրոամերիկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է կաղապարային «սև առոգանությամբ» և վախենում է կրծողներից։ Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սյուժետային գծի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը, երբ այդ հիմնախնդիրը մուլտֆիլմերում շրջանցում էին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ