Տնտեսագիտության հիմունքներ․ Դաս 2 – Տնտեսագիտության տեսության ուսումնասիրության մեթոդներն ու առանձնահատկությունները

«Մեթոդ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «ինչ որ նպատակի տանող ուղի»։ Յուրաքանչյուր գիտության մեջ օգտագործում են ճանաչողական որոշակի մեթոդներ ու ձևեր։ Դրանք բաժանվում են երեք խմբերի․

  1. Համընդհանուր ճանաչողական մեթոդ (փիկիսոփայություն), այն վերաբերում է գիտության բոլոր ոլորտներին ու տեսակներին։
  2. Ընդհանուր ճանաչողական մեթոդներ(պատմական, տրամաբանական, մաթեմատիկական և այլն)։
  3. Առանձնահատուկ մեթոդ գիտության յուրաքանչյուր ճյուղի համար։

Տնտեսագիտության տեսությունն իր ուսումնասիրության ընթացքում օգտագործում է փիլիսոփայական երկու հիմնական մեթոդներ․ մետաֆիզիկա և դիալեկտիկա։

Մետաֆիզիկան տնտեսական երևույթներն ուսումնասիրում է հանգիստ և անփոփոխ պայմաններում։

Դիալեկտիկան փիլիսոփայությունում գիտություն է բնության, մարդկային հասարակության և մտածողության շարժման ու զարգացման ընդհանուր օրենքների մասին։


Պատմական մեթոդը թույլ է տալիս տնտեսական համակարգերը քննարկել հաջորդաբար` նրանց պատմական զարգացման պրոցեսում։

Տրամաբանական մեթոդը օգնում է պատմականին նրա ուսումնասիրման մեջ կիրառել օբյեկտիվ մտածողության ձևերն ու օրենքները։ Տրամաբանականի օգտագործումը թույլ է տալիս խորը հասկանալ երևույթների մեջ պատճառահետևանքային կախվածությունը և հասնել ճշմարտույան բացահայտմանը։ Տրամաբանական վերընթաց, պարզից բարդին անցնելու մեթոդի օգնությամբ, օրինակ սկզբից ուսումնասիրում է ապրանքի էությունը, իսկ հետո փողը, կապիտալը և մյուս կատեգորիաները, որոնք պատմականորեն ու տրամաբանորեն բխում են մեկը մյուսից։

Քանակական և որակական մեթոդները բնորոշ են տնտեսական պրոբլեմներին ու երևույթներին։


Դեդուկցիայի(տեսությունից դեպի փաստեր) հիման վրա մշակվում են համապատասխան վարկածներ, որոնք հետագայում ապացուցվում են բազմաթիվ փաստերով։ Այս մեթոդը շարժվում է ընդհանուրից դեպի մասնավոր։

Ինդուկցիան(փաստերից դեպի տեսություն) փաստերի օգնույամբ հիմնավորում է տեսույունը։ Դա մասնավորից դեպի ընդհանուրը շարժվող մեթոդ է։

Վերլուծության ու համադրման մեթոդների էությունը կայանում է նրանում, որ ուսումնասիրվող երևույթները մասնավորվում են առանձին մասերի, կատարում են այդ մասերի մանրամասն վերլուծույուն, իսկ համադրման ժամանակ երևույթի մասին կազմում են ընդհանուր պատկերացում։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ