
Տնտեսագիտության հիմունքներ․ Դաս 1 – Տնտեսագիտության տեսությունը որպես գիտություն, նրա ուսումնասիրության առարկան և խնդիրները
Տնտեսագիտությունը հնագույն գիտություն է։ Տնտեսագիտության տեսությունը որպես գիտություն պատմականորեն ձևավորվել է 18 -րդ դարում։ Տնտեսագիտությունն ընդգծում է հատկապես այն, որ հասարակության պահանջմունքներն անսահման են, իսկ դրանց արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսներն սահմանափակ են կամ հազվագյուտ։ Տնտեսական պրակտիկայում այն լուծում է ռացիոնալ ընտրության միջոցով` «մինիմում ծախսեր, առավելագույն արդյունք» սկզբունքի հիման վրա։
Տնտեսական գրականության մեջ կան նաև տնտեսագիտության տեսության առարկայի վերաբերյալ շատ այլ սահմանումներ ու բնորոշումներ։ Հաշվի առնելով տնտեսագիտական տեսության մասին ժամանակակից տնտեսագետների մեծ մասի կարծիքը, կարելի է տալ նաև հետևյալ սահմանումը․
«Տնտեսագիտության տեսությունը դա հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց և նրանց խմբերի վարքագիծը վերարտադրության տարբեր փուլերում սահմանափակ ռեսուրսների ընտրության և օգտագործման միջոցով հասարակության պահանջմունքները բավարարելու համար»։
Խնդիրները
Յուրաքանչյուր տնտեսական համակարգ պետք է լուծի երեք հիմնական խնդիրներ․
- Ի՞նչ արտադրել,
- Ինչպե՞ս արտադրել,
- Ո՞ւմ համար արտադրել։
Արտադրողն ինքն է որոշում` ինչ արտադրել, որ սպասողի պահանջները բավարարի և գնվի նրա կոմից։
Արտադրողն ինքն է որոշում` ինչպիսի տեխնոլոգիաներ կիրառել արտադրության ստեղծման համար։
Ում համար արտադրելու խնդիրը լուծում է սպառողների տարբեր խմբերի օգտին` հաշվի առնելով նրանց եկամուտները։