Ավելի հին, քան Կոլիզեումը | Արցախի ամենատարեց ծառը

Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի մոտակայքում է գտնվում մի ծառ, որը դարեր շարունակ եղել է պաշտամունքի առարկա, ապա ականատեսը բազմաթիվ պատմական իրադարձությունների։ Այդ ծառը Տնջրի անունով չինարին է։

Տնջրին 2039 տարեկան է, այո, հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ։ Համեմատության համար նշենք, որ Կոլիզեումը հիմնադրվել է մ․թ․ 72 թվականին։ Լավ, մի փոքր ծանոթանանք այս տարեց ծառին։

Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավել է, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ[1]։

Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում է  չինարին: Ըստ մասնագետների՝ ծառն օրական 4,5 տոննա ջուր է խմում:  Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:

Տնջրին համարվում է արցախի ամենատարեց ծառը, համարվել է նաև ԽՍՀՄ-ի ամենամեծահասակ ծառը։

Մի փոքր էլ խոսենք ավանդույթներից։

Ավանդույթները պատմում են, որ այս դարավոր ծառի շուքի տակ էին հանգստանում անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են՝ Մեսրոպ Մաշտոցը , Մովսես Խորենացին , Մովսես Կալանկատուացին , Սայաթ-Նովան , Րաֆֆին, Լեոն և շատ ուրիշներ:

Թեև ծառի ներսում մոմ վառելն արգելվում է, սակայն շատերը փչակում վառում են մոմեր՝ վնասելով ծառի գոյությանը։ Այստեղ էլ ավանդույթ կա․ ծառի երսում մոմ վառողի մնում է յոթ օրվա կյանք։

Այժմ Տնջրին խրոխտ կանգնած է, թեև արդեն երրորդ հազարամյակն է տեսնում։

Վիզուալը ՝ armedia

Ձեզ նույնպես կարող է դուր գալ