
Բաց նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար հարգարժան պարոն Արայիկ Հարությունյանին։
Հարգելի՛ պարոն նախարար։ Ձեզ ենք դիմում Բրյուսովի անվան համալսարանի ԹՄՀ ֆակուլտետի անգլերեն-հայերեն թարգմանչության բաժնի առաջին խմբի անունից։
Այսօր “տեղի ունեցավ” երկրորդ օտար լեզվի էլեկտրոնային ընտրությունը, որ պարզապես խայտառակություն էր։
Այն պետք է տեղի ունենար ամսի 13-ին՝ ժամը 9-ին։
Բայց տեխնիկական խափանման պատճառով հետաձգվեց։
Երկու օր շարունակ մի շարք ուսանողներ լարված սպասում էին ընտրությանը, քանի որ տեղերը սահմանափակ էին։
Օրինակ՝ գերմաներեն լեզվին հատկացրել են 11 տեղ, իսկ ուսանողների թիվը ավելի քան 100 է։
Մինչ ուսանողները փորձում են մուտք գործել համակարգ, ասվում է, որ տեղերն արդեն լրացել են։ Պատճառը էլեկտրոնային ընտրության կազմակերպիչների թույլ տված տեխնիկական սխալներն էին։
Մեզանից շատերը եկել են համալսարան հատուկ նպատակներով, իրենց նախընտրած լեզուն սովորելու և այդ լեզվով իրենց նպատակներն իրականացնելու։
Սա ավելի քան կյանքի որոշում է և պետք է լինի ազատ և թափանցիկ ընտրություն։
Հարգելի՛ պարոն նախարար, խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հարցին ճիշտ և արդար լուծում տալու համար։
Հարգանքներով՝ ԹՄՀ անգլերեն-հայերեն թարգմանչության բաժնի առաջին խումբ: