Սերը՝ կարանտինում․ Tinder-ն անվճար է սարքել զուգընկեր որոնող ծառայությունն աշխարհով մեկ


Tinder ծանոթությունների հավելվածը որոշել է ծառայություններն անվճար և շատերին հասանելի դարձնել, ովքեր աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կարանտինի պատճառով միայնակ են մնացել։

Passport-ի գործառույթը, որը թույլ է տալիս ծանոթություններ հաստատել ոչ միայն մոտակայքում, այլև աշխարհով մեկ, ժամանակավորապես՝ մինչև ապրիլի 30-ն անվճար է։

Ինչպես նշում են ընկերությունում, մինչև այդ հնարավոր կլինի անվճար «վիրտուալ կարգով կարանտինից տեղափոխվել աշխարհի ցանկացած կետը»։


Ավելի վաղ Passport գործառույթը մատչելի էր միայն վարձավճարով՝ Tinder Gold կամ Tinder Plus փաթեթներին բաժանորդագրվելու դեպքում։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ