Tik Tok-ի պատմությունը

Tik tok-ը առաջին հավելվածներից է համարվում Google Play-ում և App store-ում։ Tik tok-ը կարճ վիդեոների մի խումբ է, որը թույլ է տալիս մինչև մեկ րոպեանոց վիդեոներ անել։ Այս հավելվածը այդքան էլ զարգացած չէ Հայաստանում։ Tik tok-ի պատմություն իմանալու համար պետք է գնալ մի քանի տարի հետ, երբ կար VINE-ը։

VINE-ը նույնպես հնարավորություն էր տալիս նկարել կարճ վիդեոներ։ VINE-ը սիրվեց մարդկանց կողմից սակայն այն փակվեց, քանի որ Twitter-ը չէր կարողանում այլևս հովանավորել։

Անցավ որոշ ժամանակ և ստեղծվեց MUSICAL.LY։ Քանի որ նման հավելվածը մեծ պահանջարկ ուներ։ MUSICAL.LY ևս, VINE-ի բոլոր աստղերը եկան այստեղ։ Տեսնելով, թե որքան մեծ է նման հավելվածի պահանջարկը, չինական մի խումբ, որի անունը ByteDance էր 2016թ.-ին ստեղծեց DOUYIN հավելվածը, իսկ հետագայում ByteDance-ը գնեց MUSICAL.LY-ին մեկ միլիարդ դոլարով միացրեց DOUYIN-ին և ստեղծվեց Tik tok-ը, որը ընդլայնվեց ամբողջ աշխարհում։

Չինաստանում կա 400 միլիոն ակտիվ օգտատեր։ Tik tok-ում կարող եք գտնել ցանկացած ֆորմատի վիդեոներ` պարային, հումորային, երաժշտական, կրթական և այլն։ Tik tok-ը ունի ամենալավ արհեստական բանականություն. մի քանի օր օգտագործելուց հետո Tik tok-ը հասկանում է թե, որ ֆորմատի վիդեոներն են դուր գալիս ձեզ և առաջարկում է նմանատիպ վիդեոներ։ Tik tok-ը համարվում է լավագույն հարթակը հայտնի դառնալու համար, քանի որ ինչպես դուք եք տեսնում այլ երկրի մարդկանց վիդոները, այնպես էլ ուրիշ երկրների մարդիկ տեսնում են ձեր վիդեոները։ Այստեղ կարևոր է, թե ձեր վիդեոն որքան ժամանակ կմնա առաջարկվող վիդեոների ցանկում. դա էլ կախված է, թե որքան մարդ կհավանի, մեկնաբանություն կգրի ու կկիսվի ձեր վիդեոյով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ