
Կրկին գիշեր է` արտասվող գիշեր,
Սիրտս ծակում է ինչպես սուր փշեր,
Լիալուսին է երկնքում այսօր,
Նա էլ է կարծես լցված կարոտով:
Դու էլ մեկ համառ, մեկ էլ անհանգիստ,
Սիրում ես խելառ, բայց դու էլ ունես սիրտ,
Տառապյալն եմ ես` քո սիրուց գերված,
Քո նուրբ հայացքին ու մարմնին մերված:
Ինչու ես իմ հետ այսքան օտարի,
Չէ որ ունեմ սիրտ ու այն էլ բարի,
Երբեք չի թողնի մեր սերը մարի,
Թեկուզ որ անցնի շատ ու շատ տարի:
Բայց արի նորից չխառնենք ոչինչ,
Սիրենք մենք ազնիվ,լինենք իրար կողք,
Համառ պայքարում տանենք ոչ ոքի,
Ոչ ինձ ոչ էլ քեզ չհանձնենք գերի…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0